Նախիջևանում ստուգվել է տանկային ստորաբաժանումների պատրաստվածությունը հարձակմանը
International newsՆախիջեւանում ստուգվել է տանկային ստորաբաժանումների պատրաստվածությունը հարձակմանը։
Ադրբեջանական ԶԼՄ-ները՝ հղում անելով պաշտպանության նախարարությանը, հայտնել են, որ «Միավորումներում եւ ստորաբաժանումներում մարտական պատրաստվածության հանկարծակի ստուգում» ծրագրի համաձայն՝ կենտրոնական շտաբը ստուգում է առանձին համազորային բանակի ստորաբաժանումները։
Նշվում է, որ ստուգման ընթացքում ստորաբաժանումը «տագնապ» ազդանշանով ոտքի է հանվել եւ տեղափոխվել նշանակակետ։ Գնահատվել են տանկային ստորաբաժանման՝ մեծ հեռավորության վրա հարձակում գործելու հնարավորությունները, կատարվել են հարձակողական ստորաբաժանումների աջակցման, հակառակորդի կրակակետերը ոչնչացնելու եւ պաշտպանական համակարգը ճեղքելու խնդիրներ:
Ավելին՝ այստեղ