Սպանության փորձ՝ Երևանում. 37-ամյա տղամարդը դանակի 8 հարված է ստացել․ նրա վիճակը ծայրահեղ ծանր է
SocietyՀՀ քր.օր-ի 34-104 հոդվածի (սպանության փորձ) հատկանիշներով հարուցվել է քրեական գործ փետրվարի 10-ին «Աստղիկ» բժշկական կենտրոնից ոստիկանության Մաշտոցի բաժին ստացված ահազանգի փաստով, գրում է shamshyan.com-ը։
Ըստ աղբյուրի՝ ժամը 17։25-ի սահմանում նշված բժշկական կենտրոնից հայտնել էին, որ «արմնկային շրջանի, որովայնի առաջնային պատի և նստատեղի կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։ Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորն ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու։
Մինչ բժիշկները պայքարում էին ծայրահեղ ծանր ախտորոշմամբ իրենց մոտ տեղափոխված վիրավորի կյանքի համար, Մաշտոցի ոստիկանները պարզել են, որ նա Երևանի բնակիչ՝ 37-ամյա Կարեն Բունիաթյանն է։
Աղբյուրը նաև հայտնում է, որ ոստիկանները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 15։30-ի սահմանում, Տիգրանյան փողոցի շենքերից մեկի բնակարանում վիճաբանություն է տեղի ունեցել Կ. Բունիաթյանի և Երևանի բնակիչ՝ 30-ամյա Էրիկ Մարանդյանի միջև, որի ժամանակ վերջինս դանակով մի քանի անգամ (մոտ 8) հարվածել է Կ. Բունիաթյանի մարմնի տարբեր մասերին։
Ավելին՝ այստեղ: