Կարո Փայլանն այցելել է Դիարբեքիրի հայկական Սուրբ Կիրակոս եկեղեցի (ֆոտո)
SocietyԹուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանը գրել է, որ այցելել է Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս եկեղեցի։
«Այցելեցի Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս եկեղեցի, տեղում ծանոթացա վերանորոգման աշխատանքներին»,–գրել է Կարո Փայլանը։
Հիշեցնենք, որ 2015 թ․ վերջերին սկսած թուրք-քրդական ընդհարումների ժամանակ Դիարբեքիրի Սուրբ Կիրակոսը մեծ վնաս էր կրել։ Եկեղեցու վերականգման աշխատանքներին աջակցում է նաև թուրքական պետությունը։ Վերանորոգումն սկսվել է 2019 թվականին։