Ալիևը հայտնել է՝ որն է Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի իր նախապայմանը
International newsԱլիևը հայտարարել է, որ Երևանի և Բաքվի միջև պետք է լինի խաղաղության պայմանագիր։ «Իհարկե, Հայաստանի և Ադրբեջանի միջև պետք է լինի խաղաղության պայմանագիր։ Այս համաձայնագիրը պետք է ստորագրվի իրավունքի միջազգային նորմերի և սկզբունքների հիման վրա՝ երկրների տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման պայմանով»,- ասել է Ալիևը Ակնա կատարած այցի ժամանակ։ Միևնույն ժամանակ, Ալիևն իր խոսքում դարձյալ սպառնացել է Հայաստանին՝ նշելով, որ «Բաքուն մեծ աշխատանք է իրականացնում ռազմական զարգացման ոլորտում, որպեսզի պատասխանի Հայաստանի զինված ուժերին»։
Ավելին՝ այստեղ