Նոյեմբերյանի ոստիկանները թմրանյութ են հայտնաբերել
TVՈստիկանության Նոյեմբերյանի բաժնի քրեական հետախույզները տեղեկություններ էին ստացել, որ Այրում համայնքի 66-ամյա մի բնակիչ ապօրինի թմրանութ է պատրաստում, պահում և օգտագործում:
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ փետրվարի 10-ին նրա տան զննությամբ հայտնաբերեցին փայլաթիթեղով փաթեթավորված մարիխուանայի նմանվող 10 գրամից ավելի զանգված և 380 գրամ կանեփանման բույսի ցողուններ:
Տանտերը հայտնել է, որ անցյալ տարի Հաղթանակ գյուղից է կանեփը քաղել ու թմրանյութ պատրաստել: Հանգամանքները պարզվում են: