Ջրավազանն ամբողջությամբ ադրբեջանցիների հսկողության տակ է․ Գեղամաբակի գյուղապետ
SocietyԳեղարքունիքի մարզի չորս գյուղ՝ Գեղամաբակը, Ջաղացաձորը, Այգն ու Վերին Շորժան խմելու ջուրը այլ բնակավայրերից են բերում։ 2021թ․ մայիսից, երբ ադրբեջանցիները ներխուժել են Հայաստանի սուվերեն տարածք ու տեղակայվել հայկական բնակավայրերի հարևանությամբ, նշված գյուղերի բնակիչները զրկվել են խմելու ջրից։
«Մարզի 4-5 գյուղի խմելու ջուրը Շորժայի վերևի հատվածում գտնվող ջրավազանից էր գալիս, որտեղ հիմա ադրբեջանցիներն են նստած։ Այնտեղ կա և՛ փակ, և՛ բաց ջրավազան։ Փակից ջուրը լցվում էր բաց ջրավազանի մեջ, այնտեղից էլ խողովակով հասնում գյուղեր։ Փակը հիմա ամբողջությամբ նրանց հսկողության տակ է, իսկ բացը չեզոք գոտում է և այս սեզոնին անընդհատ սառցակալում է։ Մենք ձմեռվա ընթացքում գնում մաքրում էինք, որ բավարար քանակությամբ ջուր մտնի խողովակ, որպեսզի բոլոր 4-5 գյուղերին էլ հասնի։ Հիմա ո՞վ մոտիկ կգնա ջրավազանին»- «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Գեղամաբակի գյուղապետ Վարդան Սաղաթելյանը։
Ըստ նրա՝ ադրբեջանցիներն ինչ ուզեն, կարող են ջրի հետ անել, այդ թվում՝ թունավորել։
2021թ․ մայիսից, երբ ադրբեջանցիները ներխուժեցին Հայաստանի սուվերեն տարածք ու փաստացի Գեղարքունիքի մարզի նշված բնակավայրերին խմելու ջրով սնուցող ջրավազանը ևս հայտնվեց նրանց հսկողության տակ, որոշ ժամանակով ջրի մուտքը գյուղեր ամբողջությամբ փակ էր։ Սաղաթելյանն ասում է՝ Գեղամասարի համայնքապետ Հակոբ Ավետյանի հետ է որոշվել փակել միառժամանակ, քանի որ մեծ վտանգ կար, որ ադրբեջանցիները կարող էին թունավորել ջուրը։ Դիմացն ամառ էր, ու առանց ջրի մարդիկ չէին կարող ապրել։ Ստիպված, ինչպես Գեղամաբակի գյուղապետն է ասում, բոլոր բնակիչների ստորագրություններն ու խոստումն՝ առ այն, որ այդ ջրից չեն խմի, ստանալուց հետո թույլատրվել է, որ ջուրը հասնի գյուղ։
Շարունակությունը՝ այստեղ