Օդի ջերմաստիճանը կբարձրանա
SocietyՓետրվարի 16-ին առանձին շրջաններում սպասվում են թույլ տեղումներ և մառախուղ: Փետրվարի 17-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հյուսիսարևելյան 2-5 մ/վ, փետրվարի 18-19-ն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ:
Օդի ջերմաստիճանը փետրվարի 17-19-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 6-10 աստիճանով:
Երևանում փետրվարի 16-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: