2022 թվականը փոթորկոտ տարի է լինելու ոչ միայն Հայաստանում, այլև աշխարհում. Նեռը շտապում է իշխանության գալ
Society
Ռուս- ուկրաինական լայնածավալ պատերազմի հավանականությունը գնալով ավելի է մեծանում, քանի որ Ուկրաինան փաստացի հրաժարվում է Մինսկի համաձայնագրերի կատարումից: Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ասել էր, որ իրեն դուր չի եկել մինսկյան պայմանավորվածությունների ոչ մի կետ։
Այս հոդվածաշարի փետրվարի 8-ի հրապարակման մեջ կանխատեսել էինք, որ Նորմանդական քառյակի շրջանակում տարվող բանակցությունները, որոնք Դոնբաս Ուկրաինայի զինված ուժերի ներխուժումը, ինչպես նաև դրանից հետո ռուս- ուկրաինական լայնածավալ պատերազմը կանխելու թերևս վերջին հնարավորությունն են, նույնպես անարդյունք են լինելու:
Նշել էինք, որ Ուկրաինան հրաժարվելու է Մինսկի համաձայնագրերով իր ստանձնած պարտավորությունների կատարումից, մինչդեռ Ռուսաստանը դեմ է լինելու համաձայնագրերի ցանկացած էական խմբագրմանը, պնդելու է դրանց կատարման անհրաժեշտությունը և առանց այդ համաձայնագրերի կատարման, Դոնբասում ներուկրաինական ճգնաժամի հաղթահարման անհնարինությունը:
Ցավոք, մեր վերոնշյալ կանխատեսումը նույնպես իրականացավ. Նորմանդական քառյակի (Ռուսաստան, Գերմանիա, Ուկրաինա, Ֆրանսիա) շրջանակում տարվող բանակցություններն անցյալ շաբաթավերջին ձախողվել են: Նորմանդական քառյակի առաջնորդների քաղաքական խորհրդականների հանդիպման ժամանակ հնարավոր չեղավ հաղթահարել Մինսկի համաձայնագրերի շուրջ տարաձայնությունները: Այս մասին, «Коммерсантъ»-ի տեղեկացմամբ, ասել է ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դմիտրի Կոզակը (հիշյալ բանակցություններում ՌԴ ներկայացուցիչը)։
Շարունակությունն՝ այստեղ