Yerevan, 30.September.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Երկու քարի արանքում

Analysis

Նախօրեին հայտնի դարձավ, որ Արցախի խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունել է «Բռնազավթված տարածքների մասին» օրենքի նախագիծը, որով սահմանվում է 1991-1994 և 2016 թվականներին Ադրբեջանի, ինչպես նաև 2020-ին Թուրքիայի և օտարերկրյա զինյալ ահաբեկիչների անմիջական մասնակցությամբ Ադրբեջանի կողմից Արցախի դեմ իրականացված ռազմական ագրեսիայի հետևանքով բռնազավթված տարածքների իրավական կարգավիճակի ու դրանց վրա տարածվող իրավական հատուկ ռեժիմի,  պետական կառավարման և ՏԻՄ-երի, կազմակերպությունների գործունեության առանձնահատկությունների, մարդու և քաղաքացու իրավունքների և ազատությունների, ինչպես նաև իրավաբանական անձանց իրավունքների և շահերի պահպանության ու պաշտպանության հետ կապված հարաբերությունները։

Նշենք, որ Արցախի խորհրդարանի կողմից նման օրինագծի ընդունումն արժանացել է ամենածայրահեղ գնահատականների՝ սկսած զգայական ոգևորությունից՝ մինչև ընդհուպ ցինիզմի հասնող քննադատություն, որ նման փաստաթղթով կարող է վտանգվել ներկայիս փխրուն խաղաղությունը և Ադրբեջանի հետ հարաբերություններ հաստատելու Հայաստանի իշխանությունների ծրագիրը։

Ինչպես սովորաբար լինում է նման իրավիճակներում, իրականությունը, ծայրահեղությունների մեջտեղում է. այս օրինագծի իրականացումը գոնե այսօր իրատեսական չէ՝ հաշվի առնելով՝ ինչպես Հայաստանի, այնպես էլ ու առավել ևս՝ Արցախի թույլ, մեծ հաշվով, անդաշնակից վիճակը։ Այդ իմաստով, տվյալ նախագիծն առավելապես զգայական է և զուրկ է իրատեսականությունից։ Մյուս կողմից՝ Արցախի խորհրդարանի այս քայլն անուղղակի պատասխան է պատերազմից հետո Արցախի հարցում ՀՀ իշխանությունների տոտալ անգործության և Արցախի իրավունքներից հրաժարվելու քաղաքականության։ Փաստն այն է, որ պատերազմի ավարտին հաջորդած մեկուկես տարիների ընթացքում Հայաստանը՝ որպես սուվերեն պետություն, չի օգտագործել քաղաքական գործիքակազմում առկա որևէ միջոց՝ միջազգային ատյաններում Արցախի հետ կատարվածը ներկայացնելու, դատապարտման հասնելու նպատակով։ Ավելին՝ հանուն «խաղաղության դարաշրջանի»՝ Հայաստանի գործող իշխանությունը գերադասում է հիմնականում լռել Արցախի ու նրա իրավունքների մասին, անգամ «Արցախի ինքնորոշում», առավել ևս՝ «Արցախի անկախություն» ձևակերպումներն անհետացել են «Արցախը Հայաստան է, և վերջ» վանկարկող իշխանության բառապաշարից։

Հավելենք նաև, որ մոտ ապագայում, երբ Հայաստանում կհաստատվի իսկական պետականակենտրոն իշխանություն, այդ օրինագիծը գրագետ աշխատանքի դեպքում կարող է որոշակի արդյունքներ ապահովել։ Ի դեպ՝ այս առումով հետաքրքիր է նաև հաջորդ շաբաթ ԱԺ արտահերթ նիստում նախատեսված մեկ այլ օրինագծի քննարկում։ «Հայաստան» խմբակցությունն առաջարկել է դրա օրակարգում ընդգրկել ԱԺ հայտարարության նախագիծը՝ Ադրբեջանի և Թուրքիայի խորհրդարանների կողմից «Շուշիի հռչակագրի» վավերացման կապակցությամբ։ Հայտարարության նախագծում Շուշին որակվում է «օկուպացված», իսկ այնտեղ ընդունված հռչակագիրը՝ ուղղված Հայաստանի ու Արցախի Հանրապետությունների, հայ ժողովրդի դեմ:

Ըստ էության, հայտարարության նախագիծն արձանագրում է Ադրբեջանի ու Թուրքիայի հակահայ քաղաքականությունն ու նկրտումները և դատապարտում է դրանք ամբողջացնող «Շուշիի» հռչակագիրը։ Ակնհայտ է, որ սա լուրջ մարտահրավեր է Նիկոլ Փաշինյանի համար, ով առիթը բաց չի թողնում Ադրբեջանին ու Թուրքիային «դրական ազդակներ հղելու» նպատակով։ Փաշինյանը, ըստ էության, ունի երկու հնարավոր ընտրություն՝ կամ տապալել հայտարարության ընդունումը՝ այդպիսով իր աջակցությունը հայտնելով «Շուշիի հռչակագրին», կամ ընդունել ներկայացված նախագիծը՝ վտանգելով թուրք-ադրբեջանական տանդեմի հետ իր մերձեցման քայլերը։ Այլ կերպ ասած` Նիկոլը ստիպված է լինելու ընտրել ներքին քաղաքական հակառակորդների ու Հայաստանի շահերի և «կառուցողական գործընկերների» վերածված արտաքին թշնամիների ու նրանց շահերի միջև։

Տիգրան Մկրտչյան

Experience comfortable traveling with IDBank premium cardsUcom has published the 2023 financial audit report UBPay has joined IAMTN Payments NetworkThe Armenian Conference Interpreters Association Celebrates the International Translation Day Old Yerevan: IDBank’s New Branch in an Exclusive FormatAraratBank and SIA: Ongoing Partnership for Social EntrepreneurshipUcom and SunChild NGO have installed a following solar power plant in Chakaten settlementUcom and Impact Hub Yerevan Launch the Ucom Fellowship Incubation ProgramArmenia hosts the most prestigious International CMC Conference and the "Constantinus" Award Ceremony Nokia and Team Telecom Armenia bring 25G PON commercial services to customers across Armenia The Power of One Dram to "Moonk" technoschool Ucom and SunChild NGO Bring Renewable Energy to Syunik's Borderline Regions Incredibly long: Rocket Line 0% now for 12 months Junius: A Financial Literacy Game in the Idram Junior App Around 100,000 households are making use of Team's Internet; 2nd quarter indicators New IDBank Branch in the City of HrazdanUcom Successfully Concludes uGeneration Summer Internship Program IDBank and Idram at the "Horizon" Camp: The Power of One Dram Converse Bank has joined the UN Global Compact Initiative Ucom Launches Special Promotion for Students Ahead of Academic Year IDBank, Idram and Impact Hub Launch the SIA Armenia Incubation Program Ucom General Director Ralph Yirikian Becomes First Guest Speaker at "Skills Lab" AMD 4 165 643 to SIA Armenia program: Aren Mehrabyan Foundation is the august beneficiary of The Power of One Dram Ucom, in Cooperation with SunChild NGO, Installs Solar Panels in Tsaghkavan AraratBank once again completes the bond placement ahead of schedule EIB Global signs first direct loan agreement with an Armenian commercial bank Ucom Launches New Phase of Network Modernization in Armenia’s Regions Free statements and references from IDBankUcom and Sunchild Launch New Phase of Joint Environmental Project Ameriabank Receives 3 Awards for Excellence by Euromoney: the Best Bank, the Best Digital Bank, and the Best Bank for SMEs in Armenia for 2024Unibank and Visa are gifting a trip to Tunisia for twoHow to cut costs? 5 tips from IDBank and IdramThe Renovated Ucom Sales and Service Center Opened at Komitas 60 Choosing the seats: new feature in Idram&IDBank app"Past" (Fact in Armenian) Armenians bought real estate in Dubai worth about $60 million in two days Ucom and Impact Hub Yerevan jointly announces the launch of the Ucom Fellowship Incubation Program EBRD and Ameriabank to support Armenian businesses through stable trade finance fundingIDBank continues the "By Your Side" Program Unibank placed bonds ahead of schedule Ucom’s fixed network has reached Byureghavan How is the largest solar power plant in Armenia built? AMD 4․046․161 to the Strong Mind NGO. July's beneficiary is the SIA Armenia programUcom is the main sponsor of the Armenian team at the Summer Olympic Games Get 3000 idcoins by synchronizing your Idram and IDBank accounts No payment via Idram? More than 21,000 points of sale accept payment via IdramUcom Offers New Affordable Bundle for Subscribers Traveling This Summer Ucom’s General Director Participated in The Silicon Mountains Shirak Technology Forum Ameriabank and COAF Pool Efforts to Develop Beekeeping in Lori Region Araratbank allocates $10 million in funding to women entrepreneursMoody's Ratings affirms ratings of Unibank with positive outlook on the long-term deposit ratings