ԱՄՆ դեսպանը լքել է Ռուսաստանի ԱԳՆ-ն ժամանելուց մի քանի րոպե հետո
International newsՌուսաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Սալիվանը ժամանել է ՌԴ արտաքին գործերի նախարարության նստավայր և 15 րոպե անց լքել շենքը։
Նշվում է, որ ամերիկացի դիվանագետը հրաժարվել է մեկնաբանել լրագրողներին իր այցի նպատակը։ Նա չի հաստատել նաև, որ ստացել է Մոսկվայի պատասխանը անվտանգության երաշխիքների վերաբերյալ Վաշինգտոնի նամակին:
Ենթադրվում էր, որ արտաքին գործերի նախարարությունը կարող է Սալիվանին հանձնել համապատասխան փաստաթուղթը։
Ավելի վաղ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ Մոսկվան կհրապարակի իր արձագանքը Վաշինգտոնի պատասխանին անվտանգության երաշխիքների վերաբերյալ ռուսական առաջարկներին՝ փաստաթուղթն ամերիկյան կողմին հանձնելուց մի քանի ժամ անց. դա տեղի կունենա փետրվարի 17-ին։