Yerevan, 25.November.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


ՀՀ աշխատաշուկայի գաղտնի բանաձևը

Analysis

Ինչքան էլ Նիկոլ Փաշինյանը խոսի ու բարձրաձայնի հայտարարագրված աշխատատեղերի ռեկորդային աճերի մասին, պաշտոնական վիճակագրությունն արձանագրել է, որ զբաղված քաղաքացիների քանակը Հայաստանում կրճատվել է։ Ճիշտ է, առայժմ տվյալները միայն անցած տարվա երրորդ եռամսյակի դրությամբ են, չորրորդի ցուցանիշները դեռևս չեն հրապարակվել, բայց կասկած չկա, որ նույն պատկերն է լինելու նաև չորրորդ եռամսյակում։ Ըստ պաշտոնական վիճակագրության՝ անցած տարվա երրորդ եռամսյակում զբաղված քաղաքացիների թիվը 17 հազարով պակաս է եղել 2020թ. համեմատ։

Այն փաստը, որ հայտարարագրվող աշխատատեղերը տարեցտարի պիտի ավելանան և յուրաքանչյուր հաջորդ տարի լինեն ավելի շատ, այլ կերպ չի էլ կարող լինել։ Սրանում արտառոց ոչինչ չկա, որքան էլ Փաշինյանն ու իր կառավարության անդամներն աշխատում են անընդհատ թմբկահարել այդ թեման։ Հայտարարագրվող աշխատատեղերը նոր չէ, որ սկսել են ավելանալ։ Միշտ էլ այդպես է եղել։ Այլ բան, որ իշխանազավթումից հետո տեմպը որոշ չափով ավելացել է՝ պայմանավորված հիմնականում ոչ թե նոր աշխատատեղերի ստեղծմամբ, այլ չհայտարարագրվածների՝ հայտարարագրմամբ։ Վերջին 2 տարիներին հայտարարագրված աշխատատեղերի ավելացումները, որոնց մասին այդքան խոսում են, կապված է հիմնականում միկրոձեռնարկությունների հետ։

2018-ից հետո նոր աշխատատեղեր Հայաստանում շատ ավելի քիչ են ստեղծվում, քան ստեղծվում էին նախկինում։ Զարմանալի չէ, որ անցած գրեթե 4 տարվա ընթացքում իշխանություններն այդպես էլ չեն կարողանում որևէ տվյալ ներկայացնել, թե հայտարարագրվող աշխատատեղերի ավելացման մեջ քանի՞սն են եղել նոր ստեղծվածները։ Ինչ խոսք լավ է, որ հայտարարագրվող աշխատատեղերի քանակն ավելանում է։ Բայց դրանից աշխատանքի շուկան, մեծ իմաստով, ոչինչ չի ստանում։

Միանշանակ նորմալ է, որ հայտարարագրվող աշխատատեղերն ավելացել են։ Նորմալ է նաև այն, որ երբեք Հայաստանում այդքան հայտարարագրված աշխատատեղ չի եղել։ Տարօրինակ է, երբ փորձում են դրան առանձնահատուկ շուք հաղորդել՝ համարելով բացարձակ ռեկորդ։ Նույնն է, թե ամեն տարի տնտեսությունն ինչ-որ չափով աճի, ու կառավարությունը հայտարարի, թե նախորդ տարիների նկատմամբ ունենք ՀՆԱ բացարձակ ռեկորդ։

Ակնհայտ է, որ նման դեմագոգիկ հայտարարությունները զուտ քարոզչական նշանակություն ունեն։ Դրանով ընդամենը փորձում են տպավորություն գործել մարդկանց վրա և ուրիշ ոչինչ։ Չնայած հայտարարագրվող աշխատատեղերի ավելացմանը, ինչպես տեսնում ենք, զբաղվածները Հայաստանում չեն ավելացել, նույնիսկ նվազել են։ Սա շատ ավելի կարևոր ցուցանիշ է աշխատաշուկայի բնութագրման համար։

Ի դեպ՝ մյուս կարևոր ցուցանիշն էլ, անշուշտ, գործազրկությունն է։ Չոր թվերով, անցած տարվա երրորդ եռամսյակում գործազրկությունը Հայաստանում էապես կրճատվել է։ 2020թ. գործազուրկ է եղել՝ շուրջ 226.000, 2021թ.՝ 177.000 մարդ։ Տարբերությունը 49.000 է։ Առաջին հայացքից տպավորություն է, թե այդքան մարդ աշխատանք է գտել և դուրս եկել գործազուրկ լինելու կարգավիճակից։ Բայց բոլորովին էլ այդպես չէ։ Գործազրկությունը կրճատվել է ոչ թե նրա հաշվին, որ նոր աշխատատեղեր են ստեղծվել, և մարդիկ աշխատանք են գտել, այլ այն պատճառով, որ մեր երկրում նվազել է աշխատուժի քանակը՝ մեկ տարում՝ գրեթե 66 հազարով։

Ստացվում է` գործազրկությունը կրճատվել է 49 հազարով, իսկ աշխատուժը՝ 66.000-ով։ Այդքան մարդ տարբեր պատճառներով դադարել է աշխատուժ լինելուց։ Ահա հենց այստեղ էլ թաքնված է գործազրկության կրճատման գաղտնիքը։ Այն ոչ մի կապ չունի աշխատատեղերի ստեղծման հետ։ Գործազրկության կրճատումն աշխատուժի կրճատման հետևանք է։ Չկա աշխատուժ, չկա նաև գործազուրկ։ Աշխատուժի ու գործազրկության կրճատման հիմնական պատճառն արտագաղթն է։ Մեծ թվով աշխատող քաղաքացիներ հեռացել են երկրից և դադարել գործազուրկի կարգավիճակում հաշվառվելուց։

Տիգրան Մկրտչյան

Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian citiesLearn to save. World Savings Day with Idram JuniorAnother solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International Transfers IDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community The customer is always our top priority: IDBankThe October beneficiary of "The Power of a Dram" is the Children of Armenia FundAmeriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community The winners of the 2024 joint program between SIA Armenia and "The Power of One Dram" have been announced General Director of Ucom Participated in the Annual Conference of the Institute of Internal Auditors Armenia AraratBank Expands International Transfer Options with Golden Money System10% idcoin with IDBank Mastercard cardsUcom Completes Network Modernization in Gyumri and Vanadzor Ameriabank’s Special Offer for New Mastercard Holders. 1% Cashback and Lots of Gifts