«Յուվենտուսը» բաց թողեց հաղթանակը թուրինյան դերբիում
SportԻտալիայի առաջնության 26-րդ տուրում «Յուվենտուսն» ընդունեց «Տորինոյին»։ Երկու թուրինյան թիմերի պայքարում գրանցվեց ոչ ոքի՝ 1։1։
Առաջին հաջողության հասան դաշտի տերերը։ 13-րդ րոպեին աչքի ընկան հոլանդացի պաշտպան Մատեյս Դե Լիգտը։ «Տորինոն» պարտությունից խուսափեց իտալացի հարձակվող Անդրեա Բելոտիի գոլի շնորհիվ 62-րդ րոպեին։
«Յուվենտուսը» 47 միավորով չորրորդն է, «Տորինոն» 10-րդն է՝ 33 միավոր։
Իտալիայի առաջնություն, 26-րդ տուր
«Յուվենտուս» - «Տորինո»՝ 1։1 (տեսանյութ)
Մատեյս Դե Լիգտ, 13 - Անդրեա Բելոտի, 62