Դոնեցկում ու Լուգանսկում համընդհանուր զորահավաք է հայտարարվել
International newsԴոնեցկի ինքնահռչակ հանրապետության ղեկավար Դենիս Պուշիլինը համընդհանուր զորահավաք սկսելու մասին հրամանագիր է ստորագրել՝ փոխանցում է ТАСС-ը:
Ժողովրդական խորհուրդը հաստատել է համընդհանուր զորահավաքի անցկացումը ինքնահռչակ հանրապետության ողջ տարածքում: Փաստաթղթի օգտին միաձայն քվեարկել է նիստին ներկա 88 պատգամավոր:
Համընդհանուր զորահավաք է հայտարարվել նաև Լուգանսկում: Համապատասխան հրամանագիրը ստորագրել է ինքնահռչակ հանրապետության ղեկավար Լեոնիդ Պասեչնիկը: 18-55 տարեկան բոլոր քաղաքացիներին արգելվել է լքել Լուգանսկի տարածքը:
Ավելի վաղ սկսվել էր Դոնբասի բնակչության տարհանումը Ռուսաստանի Ռոստովի մարզ: Փերտվարի 19-ին տարհանումը շարունակվել է: Ռոստովի մարզում հայտարարվել է արտակարգ իրավիճակ: