Առողջապահության նախարարի հրամանով լրացում է կատարվել արյան պարտադիր հետազոտությունների ցանկում
SocietyԱռողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը փետրվարի 3-ին հրաման է ստորագրել, որով լրացվել է ՀՀ առողջապահության նախարարի 2012 թվականի օգոստոսի 7-ի «Արյան պարտադիր հետազոտությունների ցանկը, իրականացման կարգն ու մեթոդները հաստատելու մասին» թիվ 12-Ն հրամանի հավելվածը նոր 13-րդ կետով։
Փոփոխությունն ուժի մեջ է մտել փետրվարի 19-ին։
Իրավաբան.net-ը հավելվածը ներկայացնում է ամբողջությամբ։
Արյան պարտադիր հետազոտությունների ցանկը, իրականացման կարգն ու մեթոդները
1. Սույնով սահմանվում են արյան (այսուհետ` դոնորական արյան փորձանմուշ) պարտադիր հետազոտությունների ցանկը, իրականացման կարգն ու մեթոդները:
2. Դոնորական արյան փորձանմուշների պարտադիր հետազոտություններն ուղղված են արյան միջոցով վարակների փոխանցման վտանգի նվազեցմանը:
3. Համաձայն Առողջապահության համաշխարհային կազմակերպության և Եվրոխորհրդի Արյան փոխներարկման կոմիտեի «Արյան բաղադրամասերի ստացման, օգտագործման և որակի ապահովման R(95)15» ուղեցույցի երաշխավորագրերի, դոնորական արյան փորձանմուշը պարտադիր հետազոտվում է հետևյալ ինֆեկցիաների /վարակների/ հարուցիչների նկատմամբ`
1) վիրուսային հեպատիտ Բ-ի,
2) վիրուսային հեպատիտ Ց-ի,
3) սիֆիլիսի,
4) մարդու իմունային անբավարարության վարակի,
5) բրուցելոզի:
4. Դոնորական արյան փորձանմուշների պարտադիր հետազոտությունների միջոցով որոշվում է դոնորական արյան փորձանմուշի խմբային և ռեզուս պատկանելիությունը:
5. Դոնորական արյան փորձանմուշի մեջ պարտադիր որոշվում է ալանինամինատրանսֆերազա ֆերմենտի (ԱԼՏ) քանակը:
6. Դոնորական արյան փորձանմուշների պարտադիր հետազոտություններն իրականացվում են հետևյալ կարգով ու մեթոդներով`
1) մարդու իմունային անբավարարություն առաջացնող վիրուս 1 և 2 տիպի հարուցիչների հակածինների և հակամարմինների որոշում իմունաֆերմենտային մեթոդով` թեստ-համակարգի (ռեակտիվ) արտադրողի օգտագործման ցուցումների համաձայն,
2) ավստրալիական հակածնի Էյջ Բի ս Էյ ջի- (HBsAg) որոշում իմունաֆերմենտային մեթոդով` թեստ-համակարգի (ռեակտիվ) արտադրողի օգտագործման ցուցումների համաձայն,
3) հակա-Էյջ բի սի Օ էռ (Hbcօr) հակամարմինների որոշում իմունաֆերմենտային մեթոդով` թեստ-համակարգի (ռեակտիվ) արտադրողի օգտագործման ցուցումների համաձայն,
Շարունակությունը՝ այստեղ