Կրեմլը Փարիզին մեղադրել է բանակցություններից հետո տեղեկատվության արտահոսք թույլ տալու մեջ
International newsՌուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ Ֆրանսիայի ԱԳՆ-ն ամենաբարձր մակարդակով բանակցություններից հետո մի քանի անգամ միտումնավոր թույլ է տվել արտահոսք։
Ավելի վաղ Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լը Դրիանը, մեկնաբանելով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի բանակցությունների արդյունքները, ասել էր, որ ՌԴ ղեկավարն իր արտասահմանցի գործընկերոջն ասել է, որ կարող է լինել Դոնեցկը և Լուգանսկը ճանաչելու նախաձեռնություն: