Yerevan, 13.June.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Տրանսֆերտների կրճատման ռիսկերը

Analysis

Հետևելով պաշտոնական տեղեկատվությանը` պարզ է դառնում, որ անցած տարի արտերկրից Հայաստան է մտել շուրջ 2 մլրդ 109 մլն դոլարի տրանսֆերտ։ Սա պետական բյուջեի ծախսերի 50 տոկոսից ավելին է։ Բյուջեի ծախսերը համարժեք են գրեթե 4 մլրդ դոլարի, իսկ միայն դրսից ստացվել է 2,1 մլրդ դոլար։

Սա խոսում է այն մասին, որ մասնավոր տրանսֆերտները մեր՝ ինչպես տնտեսության համար, այնպես էլ՝ հասարակության կյանքում ունեն առանցքային դեր։ Եթե չլինեին այդ գումարները, տնտեսական ու սոցիալական իրավիճակը մեր երկրում անհամեմատ ավելի ծանր կլիներ։ Առավել ևս՝ առկա բարձր գնաճի ու համատարած թանկացումների պայմաններում։ Մինչ պետությունը մի կողմ է քաշվել և մարդկանց թողել իրենց հոգսերի հետ՝ բազմաթիվ քաղաքացիներ իրենց ապրուստը հոգում են հենց այդ գումարների հաշվին։ Մի մասը վաստակում է՝ արտերկրում աշխատանք գտնելով, մյուս մասը հարազատներից ուղարկվող օգնություններն են։ Տրանսֆերտները կարևոր գործոն են ոչ միայն սոցիալական առումով, այլև տնտեսության համար։ Դրանք տարբեր եղանակներով մտնում են տնտեսություն՝ խթանելով հատկապես առևտուրն ու ծառայությունները։

2021-ին դրսից կատարված մասնավոր փոխանցումներն ավելացել են 267 մլն դոլարով։ Աճը բարձր է՝ ավելի քան 14 տոկոս։ Բայց այն արտահայտվել է հիմնականում տարվա առաջին կեսին։ Արդեն երկրորդ կեսին ունեցանք աճի տեմպի էական նվազում։ Օգոստոսից սկսած՝ տրանսֆերտային հոսքերն առանձին ամիսներին նույնիսկ պակաս էին, քան նախորդ տարի։ Կտրուկ անկում արձանագրվեց հատկապես հոկտեմբերին։ Այդ ամսին տրանսֆերտները նվազեցին 12 տոկոսով։ Դրանից առաջ ևս հոսքերի կրճատումներ դիտարկվեցին։ Արդյունքում՝ տարվա երկրորդ կեսին տրանսֆերտների աճը դանդաղեց։ Եթե առաջին կեսին ունեինք 32 տոկոս աճ, տարվա վերջին աճի տեմպն ավելի քան կիսով չափ ընկավ։ Տարեվերջի 5 ամիսներին հոսքերն ավելացան ընդամենը 1,4 տոկոսով։ Դրանով հանդերձ, տարեկան կտրվածքով արձանագրվեց ավելի քան 14 տոկոս աճ, որը բարձր ցուցանիշ է տրանսֆերտային հոսքերի համար։ Այն իր էական ազդեցությունն է ունեցել մեր տնտեսության զարգացումների վրա։

Ըստ էության, տրանսֆերտային հոսքերի ավելացում է տեղի ունեցել 2 հիմնական շուկաներից՝ Ռուսաստանից և ԱՄՆ-ից, չնայած Ռուսաստանի պարագայում աճի տեմպն այս անգամ ևս ցածր է։ Դրա հետևանքով ռուսական շուկան աստիճանաբար կորցնում է իր գերակշիռ դերը՝ Հայաստան տրանսֆերտային հոսքերի կառուցվածքում։ Անցած տարի Ռուսաստանից ստացվել է 865 մլն դոլար, ինչն ընդհանուր մուտքերի 41 տոկոսն է։ Մուտքերն ավելացել են, բայց ընդամենը 41 մլն դոլարով կամ հազիվ 4,9 տոկոսով։ Կար ժամանակ, երբ ռուսական շուկայից կրկնակի ավելի շատ գումար էր գալիս։ Օրինակի համար՝ 2014թ. մուտքերը կազմել էին ավելի քան 1,6 միլիարդ դոլար։ Թեև Ռուսաստանը պահպանում է Հայաստանին տրանսֆերտներ մատակարարողի իր՝ առաջատարի դերը, այնուհանդերձ վերջին տարիներին այդ դերն աստիճանաբար նվազում է։ Փոխարենը՝ մեծացել է ԱՄՆ մասնակցությունը։ Անցած տարի Միացյալ Նահանգներից ստացվել է 580 մլն դոլար՝ շուրջ 121 միլիոնով ավելի շատ, քան ստացվել էր նախորդ տարի։ ԱՄՆ-ից տրանսֆերտային հոսքերի աճը կազմել է ավելի քան 26 տոկոս։ Տարեսկզբին այդ աճը շատ ավելի մեծ էր։ Տարեվերջին աճի տեմպը նվազեց, բայց շարունակեց բավական բարձր լինել։

Պետք է փաստել, որ կար ժամանակ, որ Հայաստանը հիմնականում տրանսֆերտ ներմուծող երկիր էր։ Սակայն վերջին տարիներին բավական մեծ քանակությամբ գումարներ են դուրս գալիս նաև մեր երկրից։ Անցած տարի Հայաստանից գնացել է 1 մլրդ 225 մլն դոլար։ Այդքան գումար միայն բանկային համակարգի միջոցով ֆիզիկական անձինք դուրս են հանել երկրից։ Դրանից 401 միլիոնը գնացել է Ռուսաստան, 189 միլիոնը Միացյալ Նահանգներ։ Եթե Ռուսաստան ուղարկված գումարները նվազել են, ապա ԱՄՆ ուղարկվածներն ավելացել են։ Անցած տարի Հայաստանից 16 տոկոսով փողի ավելի շատ հոսք է արձանագրվել դեպի Միացյալ Նահանգներ։ Ռուսաստանի դեպքում արտահոսքը կրճատվել է ավելի քան 12 տոկոսով։

Պետք է արձանագրել որ անցած տարի մեր երկրից ավելի շատ փող է գնացել նաև Արաբական Միացյալ Էմիրություններ, Իսպանիա, նույնիսկ Ուկրաինա։ Թուրքիայի հետ ևս հոսքերը բացասական են՝ ավելի շատ ուղարկում ենք այդ երկիր, քան ստանում։

Տիգրան Մկրտչյան

IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future