Թուրք լրագրողուհին տագնապ է հնչեցնում. «Փաստ»
International news«Փաստ» օրաթերթը գրում է
tsargrad.tv-ն «Թուրք լրագրողուհին տագնապ է հնչեցնում. հայ բնակչության նկատմամբ մշակութային ցեղասպանությունը շարունակվո՞ւմ է» վերնագրով հոդվածում գրում է, որ թուրք լրագրող Ուզայ Բուլութը, որը ներկայումս բնակվում է Իսրայելում, հոդված է գրել՝ Ադրբեջանին մեղադրելով պատմությունը կեղծելու մեջ։ Նյութը հրապարակվել է Providence կայքում։ Դրանում հեղինակը դատապարտել է Ադրբեջանի իշխանությունների՝ Լեռնային Ղարաբաղի կրոնական հուշարձանների հայերեն գրությունները ջնջելու որոշումը։ Ըստ լրագրողի, Ադրբեջանի կառավարության այդ որոշումը Արդարադատության միջազգային դատարանի (ՄԻԵԴ) վճռի ուղղակի խախտում է։ Բուլութը նշել է, որ, ըստ ՄԻԵԴ-ի այդ վճռի, Ադրբեջանը պետք է անհապաղ անհրաժեշտ միջոցներ ձեռնարկի կանխելու և պատժելու վանդալիզմի և պղծման գործողությունները։
Լրագրողը ցավով նշել է, որ դա, իհարկե, սպառնում է հայկական մշակութային ժառանգության, այդ թվում՝ եկեղեցիների, գերեզմանատների ու այլ հուշարձանների պահպանմանը։ Նյութում հեղինակը հիշեցրել է նաև, որ Ադրբեջանն առաջին անգամը չէ, որ փորձում է ոչնչացնել հայկական մշակութային ժառանգությունը։ Որպես փաստարկ նա մեջբերել է մշակութային ժառանգության ականավոր ակադեմիական հետազոտողներ Սայմոն Մագականի և Սառա Փիքմանի տվյալները։
2019 թվականին նրանք գրել են, որ Ադրբեջանը Նախիջևանում ոչնչացրել է 89 միջնադարյան եկեղեցի, 5840 հին խաչքար և 22000 տապանաքար։ Նրանք նաև ադրբեջանական իշխանությունների գործողությունները հայկական մշակութային ժառանգության նկատմամբ անվանել են «21-րդ դարի մեծագույն մշակութային ցեղասպանություն»։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում