The Airthings Masters. Լևոն Արոնյանը 12 տուրից հետո 10-րդն է
SportՇախմատային The Airthings Masters օնլայն մրցաշարի երրորդ օրը տեղի ունեցան 9-12-րդ տուրերի պարտիաները։
Լեւոն Արոնյանը (ԱՄՆ) պարտության մատնեց լեհ Յան-Կշիշտոֆ Դուդային, պարտվեց ռուսաստանցի Վլադիսլավ Արտեմիեւին, ոչ ոքի խաղաց ադրբեջանցի Շահրիյար Մամեդյարովի եւ հոլանդացի Անիշ Գիրիի հետ։
Լեւոն Արոնյանը 17 միավորով 10-րդ տեղում է։ Միանձնյա առաջատարը ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչին է՝ 27 միավոր։ Աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենը 20 միավորով երկրորդն է։
Հայ գրոսմայստերը նախորդ տուրերում հաղթել էր ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչուն, ռուսաստանցի Ալեքսանդրա Կոստենյուկին, չինացի Դին Լիրենին, ոչ ոքի խաղացել գերմանացի Վինսենտ Կեյմերի, վիետնամցի Լե Կուանգ Լիեմի եւ կանադացի Էրիկ Հանսենի հետ հետ, սենսացիոն պարտություն կրել 18-ամյա ամերիկացի Հանս Նիմանից եւ հնդիկ Ռ․ Պրագնանադհայից։
Մրցաշարի նախնական փուլին մասնակցում է 16 շախմատիստ, կանցկացվի 15 տուր։ 8 լավագույնները պայքարը կշարունակեն քառորդ եզրափակիչում։ Հաղթանակի համար տրվում է 3, ոչ ոքիի համար՝ 1 միավոր։
The Airthings Masters-ը Meltwater Champions Chess Tour-ի 9 մրցաշարերից առաջինն է։