Փետրվարի 22-ի Ձեր ռոմանտիկ հորոսկոպը
LifestyleԽՈՅԵՐ
Այսօր ձեր սիրելի անձնավորությունը հավելյալ բացատրությունների կարիք չի զգա, որպեսզի հասկանա, թե ինչ եք իրականում ցանկանում ասել ձեր այս կամ այն քայլով։ Նա հեշտությամբ կգուշակի, թե ինչ եք պատրաստվում անել։ Հետեւաբար, զրուցեք եւ խորհուրդ հարցրեք Նրանից։
ՑԼԵՐ
Կողմնորոշվելու ժամանակն է։ Ի վերջո, ինչ անուն կարելի է տալ ձեր հարաբերություններին՝ ընկերությու՞ն, սե՞ր, իսկ միգուցե պարզապես ծանոթնե՞ր։ Հստակ կողմնորոշվեք եւ սկսեք համապատասխան քայլեր անել, որպեսզի կարողանաք հասնել այն ստատուսին, որին ձգտում եք։ Սակայն նաեւ պետք չէ մոռանալ պատասխանատվության մասին։ Չէ որ դա միայն ձեր որոշումը չէ։
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ
Երկվորյակներ, սադրանքների մի տրվեք։ Բավականին դժվար օր է ձեզ սպասվում եւ որքան էլ զարմանալի կլինի հարվածը պետք է սպասել ձեր կամ Նրա ծնողներից։ Այսօր ձեր ծնողները սկսելու են քննարկել եւ քննադատել ձեր բացասական հատկանիշները։ Ընդ որում՝ այս ամենը կատարվելու է ձեր ներկայությամբ։ Սակայն դուք ստիպված կլինեք պաշտպանվել՝ նշելով, որ սա ձեր անձնական կյանքն է, եւ ոչ մեկն իրավունք չունի միջամտել դրան։
ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ
Այսօր ձեր էներգիան փորձեք որքան հնարվոր է դրականորեն օգտագործել, այլապես ամեն ինչ կխարխլվի։ Օրը անսպասելի նորություններով լի կլինի, եւ դրանք կամ ձեզ իսկապես կհիասթափեցնեն, կամ երջանկություն կպարգեւեն։
ԱՌՅՈՒԾՆԵՐ
Ձեր սիրելի անձնավորությունը այսօր կցանկանա շատ կարեւոր (ըստ իրեն) խորհուրդ տալ ձեզ։ Հետեւաբար, նույնիսկ եթե Նրա խորհուրդի կարիքը չունեք, փորձեք լսել եւ խոհեմ հայացքով ձեւացնել, որ իսկապես պատրաստվում եք հետեւել Նրա խորհրդին։
ԿՈՒՅՍԵՐ
Այսօր ձեր սիրելի անձնավորությունը դժվարությամբ կխոստովանի, որ Նրա զգացմունքները ձեր հանդեպ փոխվել են։ Նշանակում է, որ ժամանակն է նաեւ փորձել հարաբերությունների ընթացքը։ Ճիշտ է, նորությունն այնքան էլ հաճելի չի լինի, բայց պետք է ընդունել եւ համակերպվել։
Շարունակությունը՝ այստեղ