Վրաստանը խստորեն դատապարտում է Ռուսաստանի կողմից Ուկրաինայի շրջանների «ճանաչումը». նախագահ
International newsՎրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին թվիթերյան իր էջում գրառում է արել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Ուկրաինայի Դոնեցկի և Լուգանսկի շրջանների որպես, այսպես կոչված, ժողովրդական հանրապետությունների «անկախության ճանաչման» հետ կապված:
Վրաստանը խստորեն դատապարտում է Ռուսաստանի կողմից Ուկրաինայի Դոնեցկի և Լուգանսկի շրջանների «ճանաչումը»՝ կրկնելով այն սցենարը, որը հանգեցրեց մեր տարածքի 20%-ի օկուպացմանը։ Նախագահ Զելենսկի, Վրաստանն աջակցում է Ձեզ ու աջակցում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությանն ու խաղաղությանը»: