Մեկ օորւմ բացահայտվել է 76 հանցագործություն. Հայտնաբերվել է 1 անհետ կորած, 5 հետախուզվող
SocietyԸստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ փետրվարի 21-ից 22-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 76 դեպք, որից 9-ը՝ նախկինում կատարված։
Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 16, թմրամիջոցի հայտնաբերման՝ 14, խարդախության՝ 11, ընտանեկան բռնության՝ 4, մարմնական վնասվածք պատճառելու, բնակարանային գողության, զենք-զինամթերքի առգրավման և սպանության սպառնալիքի՝ 3-ական, յուրացնելու կամ վատնելու ու ծանր վիրավորանքի՝ 2-ական, անձի առևանգման, ապօրինի ծառահատման, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, տասնվեց տարին չլրացած անձի հետ սեռական հարաբերության, ահաբեկչության մասին սուտ հաղորդում տալու և ծառերի, թփերի և բուսածածկի ապօրինի հատման կամ ծառերը, թփերն առանց թույլտվության տեղափոխելու՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 1 անհետ կորած, 5 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 2 հետախուզվող։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 3 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 5, բնակարային գողության և կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի 1-ական դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 7 պատահար. 8 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: