Խոշոր վթար Երևանում. մեքենաները վերածվել են ջարդոնի
SocietyԱյսօր՝ փետրվարի 22-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։30-ի սահմաններում BMW X6 մակնիշի 11 VY 111 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Հրաչյա Քոչար փողոցի և Բարեկամության խաչմերուկում դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Երևանի բնակիչ՝ 30-ամյա Հովսեփ Ղազարյանի վարած Ford Focus մակնիշի ավտոմեքենային։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 ավտոմեքենաները դուրս են եկել երթևեկելի գոտուց և հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին։ Ford-ն էլ բախվել է երկաթե գովազդային վահանակին։ Ավտոմեքենաները վերածվել են մետաղե ջարդոնի, Ford-ի անվահեծանն էլ կոտրվել և շպրտվել էր։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ X6-ը վարել է քրեական պատմություններով հայտնի երիտասարդ, ում տվյալներն այս պահին չենք հրապարակում։ Իսկ նա նախկինում եղել է դատապարտված, հանրապետությունում էլ հայտնի բազմաթիվ ավտովթարների հեղինակ է։ Պարեկային ծառայությունը և ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Երվանդ Նիկոյանի գլխավորությամբ, ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ՝ BMW X6-ի վարորդին հայտնաբերելու ուղղությամբ։