Այս դահլիճում նստած ադրբեջանցու եղբայրը կամ զարմիկը միգուցե հենց այն զինվորն է, որը սպանել է իմ որդուն. Զոհվածի մայր
SocietyԱնգամ ամենազարհուրելի երազում հնարավոր չէր պատկերացնել, որ այստեղ այսօր կհավաքվենք մենք այս դավաճանված պատերազմի, մեր որդիներին կորցրած մայրերս ու կսլենք, թե ինչպես պատի այն կողմ ազերիները քննարկում են եվրոպական կրթական խնդիրները: Այս մասին այսօր՝ փետրվարի 22-ին, Մարզահամերգային համալիրի մոտ կայացած բողոքի ակցիայի ժամանակ հայտարարեց 44-օրյա պատերազմում որդի կորցրած մայրերից մեկը:
Նա ընթերցեց որդեկորույս մայրերի նամակ-հայտարարությունը, որում ասվում է. «Մեր թշնամին, որը բայրաքթարի տակ սպանեց հազարավոր մեր պայծառ տղաներին, այսօր հայկական հողում է, եւ հայկական հողում որպես հաղթող, ով եկավ, սպանեց ու հաղթեց: Ես չեմ գտնում բառեր, որ կփոխանցեն այն, ինչ հիմա զգում եմ, երբ մեր որդիներին սպանած թուրքերը գտնվում են մի քանի մետր հեռավորության վրա: Այս դահլիճում նստած ադրբեջանցու եղբայրը կամ զարմիկը միգուցե հենց այն զինվորն է, որը սպանել է իմ որդուն, այստեղ հավաքված մայրերից շատերի որդիներին: Միայն այդ միտքը խելագարության աստիճան ցավալի է: Ես ուզում եմ հասկանալ՝ Հայաստան այցելած ադրբեջանցիներին հարց տվե՞լ ենք՝ 44-օրյա պատերազմի արհավիրքների, մեր որդիներին դաժանաբար սպանելու, խոշտանգելու մասին, հարց տվե՞լ են առ այն, որ այս պահին տասնյակ մեր որդիները գտնվում են դեռ Բաքվի բանտերում: Նրանց խոշտանգումն ու նվաստացումը շարունակվում է:
Ադրբեջանցիների կողմին նստած եվրոպացի պատգամավորներին հարց տվե՞լ եք՝ ինչո՞ւ էին իրենք լուռ 44-օրյա պատերազմի օրերին, ինչու են լուռ հիմա, պատերազմից այսքան ժամանակ անց, եւ որեւէ քայլ չի արվում ռազմական հանցագործ Ադրբեջանին պատժելու համար:
Ես մայր եմ, ով հայրենիքին տվել է ամենաթանկը՝ իմ որդուն: Իմ ոթրդին զոհվեց, որպեսզի մյուսների որդիներն ապրեն, բայց իմ որդին չի զոհվել, որպեսզի թուրքը Երեւանի կենտրոնում հանգիստ թեյ խմի ու Բաքու հետ գնալիս ասի՝ ես եղա իմ սպանած հայի հողում:Ես պատասխան եմ պհանջում ՀՀ իշխանություններից:
Հրավիրել եք, որ ի՞նչ անեք: Այսօր այս դահլիճում հնչելո՞ւ են հարցեր, որոնք պետք է հնչեին պատերազմի օրերին: Աչքերչը փակ Եվրոպան տալո՞ւ է պատերազմական հանցագործ Ադրբեջանի քաղաքական գնահատականը: Եթե ոչ, ապա այս միջոցառումը հերթական սրբապղծությունն է, որ տեղի է ունենաում այս անգամ արդեն Երեւանի սրտում:
Թուրքը Հայաստանում է, դուք լսո՞ւմ եք ձեզ, հասկանում եք՝ ինչ է կատարվում, ինչու կոտորեցիք մեր անմեղ բալեքին: Ես չեմ պատրաստվում մեր հայրենի տանը, իմ տանիքի տակ հյուրընկալել շուն թուրքին եւ վաղեմի իմ հավիտենական թշնամուն: Ես չեմ պատրաստվում մոռանալ իմ վրեժի մասին: Թեկուզ դարեր անցնի, միեւնույն է, պատասխան են տալու: Երբեք թուրքը չի դառնա իմ բարեկամը: Ես չունեմ բարեկամ, ով գլխատելով հյ զինվորին, նկատում ու ուղարկում էր մորը, ես չեմ կարողանում բարեկամանալ մեկի հետ, ով վերացրեց մեր ողջ մատղաշ սերունդը, ես չեմ կարող բարեւել մեկին, ով տունուտեղից զրկեց հազարավոր արցախցիների»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ընթանում է Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի նիստը, ներկա են նաև ադրբնեջանցի պատգամավորներ։ Դրսում հավաքված են հասարակական, քաղաքական, մշակությաին գորչծիչներ, քաղաքացիներ՝ իրենց բողոքն արտահայտելով ադրբեջանցի պատգամավորների՝ Հայաստանում գտնվելու փաստից։