Ուկրաինայի հայ համայնքը հրատապ հայտարարություն տարածեց
SocietyՈւկրաինայի հայ համայնքը նախապատրաստվել է անհրաժեշտության դեպքում սահմանային թեժ հատվածներից հայերին դուրս բերելու համար: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին նշեց ուկրաինահայ քաղաքական վերլուծաբան Մարատ Հակոբյանը, ով բնակվում է Կիևում:
«Խոսքը Դոնեցկի, Լուգանսկի հայերի մասին է: Հայ համայնքը պլան է մշակել ռազմական գոտուց մեր հայրենակիցներին դուրս բերելու համար: Առայժմ նման կարիքի մասին չեն հայտնել: Ունենք նախօրոք հստակեցված երթուղիները, տրանսպորտը, որ անհրաժեշտության դեպքում հայերին դուրս բերենք, բայց կրկնում եմ, մինչ այս պահը նման հարցադրում դեռ չի եղել»,-ասաց Մարատ Հակոբյանը:
Նա նշեց, որ ամենաշատ հայերը Դոնեցկում են, մինչև 50 հազար հայերի մասին է խոսքը: Այն իր մեծությամբ Կիևին, Օդեսային Խարկովին հավասար մեծ համայնք է: Մարատ Հակոբյանը տեղեկացրեց, որ տարբեր հարցերով կապի մեջ են նաև դեսպանության հետ:
Շարունակությունը՝ այստեղ