Yerevan, 12.June.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Լղոզված իրականություն

Analysis

Այսօր աշխարհում կատարվող տեկտոնիկ շարժումներն ուղղակիորեն առնչվում են ու առնչվելու են նաև Հայաստանին։ Առաջիկա օրերի, գուցե շաբաթների կամ ամիսների ընթացքում կայացվելու են որոշումներ, որոնք կանխորոշելու են ոչ միայն, իսկ գուցե՝ ոչ այնքան Հայաստանի զարգացման ընթացքը, այլ որպես պետական կազմավորում՝ նրա լինելիության հարցը։ Ռուսաստանն այլևս չի թաքցնում Ռուսական Կայսրությունը կամ Խորհրդային Միությունը վերականգնելու իր մտադրությունը՝ մեզ համար դրանից բխող բոլոր պետականաքանդ հետևանքներով։ Արևմուտքն իր հերթին՝ շարժվում է բացառապես սեփական աշխարհաքաղաքական շահերով, և եթե այդ շահերը պահանջեն, դրանք կարող են իրացվել փոքր պետությունների հաշվին։ Այսինքն՝ այնպես չէ, որ Ռուսական Կայսրության ուղիղ այլընտրանքն արևմտյան ազդեցության գոտին է, և՝ հակառակը։

Ակնհայտ է, որ սպասվող գործընթացն ունի տասնյակ, հարյուրավոր շերտեր ու գործոններ, որոնք վերջնարդյունքի վրա ազդելու են համալիր կերպով, ինչը նշանակում է, որ մոլորություն է գործոնների այդ համախմբից առանձնացնել մի քանիսը և կենտրոնանալ դրանց վրա։ Որոշումները, որ Հայաստանից ակնկալելու կամ պահանջելու են առաջիկայում, ֆորմալ առումով կայացնելու է գործող իշխանությունը, բայց ավելի լայն համատեքստում, այդ գործընթացում ներգրավված է լինելու ողջ քաղաքական ու ոչ միայն քաղաքական վերնախավը՝ ընդդիմությամբ, գործարար շերտերով, մտավորականներով ու ազդեցիկ անհատներով հանդերձ։ Այս թվարկման մեջ հասարակությունը բացակայում է, քանի որ ո՛չ ֆորմալ, և ո՛չ էլ ոչ ֆորմալ հարթություններում հասարակությունը որոշման կայացման սուբյեկտ չէ, որքան էլ մեզ հակառակն են համոզում ժողովրդավարության մասին գեղեցիկ պատումները։ Որոշումները կայացվում են մի քանի, գուցե մի քանի տասնյակ, հնարավոր է՝ մի քանի հարյուր մարդկանց ընդգրկող շրջանակի կողմից, բայց դրանք վերաբերելու են ողջ հասարակությանն ու պետությանը։

Հենց այստեղ է, որ առաջ է գալիս գլխավորը՝ վստահության հարցը։ Որքանո՞վ կարող է հասարակությունը՝ որպես հավաքականություն, վստահ լինել, որ պետության համար որոշումների կայացման գործընթացում դրանք կայացնողներն առաջնորդվելու են ոչ թե անձնական՝ իշխանության պահպանման կամ իշխանության գալու մղումներով, այլ պետության ու հասարակության շահով։ Նման վստահություն հասարակությունը չի կարող ունենալ ո՛չ իշխանությունների, ո՛չ ընդդիմության, ո՛չ էլ որոշումների կայացմանը որևէ կերպ առնչվող որևէ այլ շրջանակի հանդեպ, որովհետև կյանքը ցույց է տվել, որ նշված բոլոր խմբերը պետության և իշխանության շահերի դիլեմայում, որպես կանոն, ընտրում են իշխանության շահը։

Իհարկե, նշված բոլոր խմբերում կան պետության շահով առաջնորդվողներ, որոնք, սակայն, վճռորոշ ազդեցություն չունեն ներկայիս քաղաքական ներկապնակում և գործնականում չեն կարող ազդել որոշումների կայացման վրա։ Իսկ դա նշանակում է, որ եթե հարկ լինի իշխանությունը պահել/ իշխանության հասնել, նաև կամ այդ թվում՝ պետության շահի, իսկ որ ավելի ողբերգական է, ընդհանրապես պետության հաշվին, որոշումներ կայացնողներն առանց դույզն-ինչ մտածելու կարող են ընտրել իշխանությունը, եթե անգամ դա լինելու է ոչ թե սուվերեն պետության, այլ որևէ պրոտեկտորատի կամ ծայրագավառի տեղապահի իշխանություն։

Ստացվում է, որ, ըստ էության, հասարակությունը գործնականում մնացել է միայնակ պետության գոյաբանական սպառնալիքի, պետության դեմ արտաքին մարտահրավերների և պետության մասին ներքին որոշումներ կայացնողների դեմ հանդիման։

Տիգրան Մկրտչյան

IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future