Կրակոցներ՝ Լոռիում՝ ԱՁ տնօրենի խանութի մոտ․ կանխվել է վենդետա, հայտնաբերվել են հրազենն ու «Նիվա»-ն
SocietyՓետրվարի 23-ին կրակոցներ են հնչել Լոռու մարզում։ Ոստիկանության Գուգարքի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Լեռնապատ գյուղում՝ Արամայիս Աբազյանի խանութի մոտ, կրակոցներ են հնչել, գրում է shamshyan.com-ը։
Նշված վայր են մեկնել ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ Գևորգ Ազիզյանը, ոստիկանության Գուգարքի բաժնի պետ Մելինե Եղշատյանը։ Երևանից ժամանել է ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության մարդու և սեփականության դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի վարչության պետ Վահե Մուշեղյանը։
Ոստիկանները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 21։20-ի սահմանում, Լեռնապատ գյուղի բնակիչ, 75-ամյա Արամայիս Աբազյանը։ Նա, ըստ աղբյուրի, աշխատում է Վանաձորի անտառտնտեսությունում՝ որպես անտառապահ և «Արամայիս Աբազյան» ԱՁ-ում՝ որպես տնօրեն, ոստիկաններին հայտնել է, որ ժամը 17։50-ի սահմանում Լեռնապատ գյուղի 11-րդ փողոցի 1-ին հասցեում գործող մթերային խանութ են եկել համագյուղացիներ, 68-ամյա Արշալույս Աբազյանը և Արամայիս Եսայանը, ում ինքնությունը ոստիկանները պարզում են։
Այնտեղ վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ էլ Արշալույս Աբազյանը Նիվայի միջից վերցրել է զենքը և մի քանի անգամ օդ կրակել։
Ոստիկանները կատարվածի մասին զրույց են ունեցել նաև վաճառողուհի, Լեռնապատ գյուղի բնակիչ, 55-ամյա Վարդուշ Շուշանյանի հետ։ Ոստիկանները դեպքի վայրի զննությամբ հայտնաբերել են կրակված պարկուճներ, իսկ կասկածյալ Արշալույս Աբազյանը հայտնաբերվել է իր տանը։ Նա եղել է ոչ սթափ վիճակում և ի վիճակի չի եղել կատարվածի մասին բացատրություն տալու։
Ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում Ա. Աբազյանի որդին՝ Լեռնապատ գյուղի բնակիչ, 41-ամյա Կարեն Աբազյանը, ինքնակամ ոստիկաններին է ներկայացրել «ՍԿՍ» տիպի 7.62 մմ տրամաչափի որսորդական ակոսափող հրացան։
Ավելին՝ այստեղ