ՀՀ քաղաքացիների շրջանում զոհերի մասին ճշգրտված տեղեկություն չկա․ ԱԳՆ
SocietyՀայաստանի Հանրապետության Արտաքին գործերի նախարարությունն այս պահի դրությամբ որեւէ ճշգրտված տեղեկություն չունի ռուս-ուկրաինական հակամարտությունում զոհված ՀՀ քաղաքացիների մասին։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը։
«Այդ ուղղությամբ աշխատանքները շարունակվում են։ Նման տեղեկության առկայության դեպքում, մենք կտեղեկացնենք»,- նշեց Հունանյանը։
Ավելին՝ այստեղ