Ռուսական զորքերը վերահսկողության տակ են վերցրել Չեռնոբիլի ատոմակայանի մերձակա տարածքը
International newsՌուս դեսանտայիններն ամբողջությամբ վերահսկողության տակ են վերցրել Չեռնոբիլի ատոմակայանի մերձակա տարածքը, Ռիա նովոստիի հաղորդմամբ` այս մասին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը.
«Երեկ՝ փետրվարի 24-ին, Ռուսաստանի օդադեսանտային ուժերի ստորաբաժանումները լիովին վերահսկողություն են հաստատել Չեռնոբիլի ատոմակայանի մերձակա տարածքի վրա»,- ասել է Կոնաշենկովը։
Նա հավելել է, որ ատոմակայանի տարածքում ռադիացիոն ֆոնը նորմալ է, կայանի անձնակազմը շարունակում է սովորական ռեժիմով սպասարկել իր օբյեկտները և վերահսկել ռադիոակտիվ իրավիճակը.
«Ռուս դեսանտայինների և ԱԷԿ-ի անվտանգության գումարտակի ուկրաինացի զինծառայողների համատեղ գործողությունները կայանի պաշտպանության համար երաշխիք են, որ ազգայնական կազմավորումները կամ այլ ահաբեկչական կազմակերպությունները չկարողանան օգտվել երկրում ստեղծված իրավիճակից՝ միջուկային սադրանք կազմակերպելու համար»,-ընդգծել է Կոնաշենկովը: