Ի՞նչ իրավիճակ է ՀՀ սահմանին
SocietyՌուսաստան-Ուկրաինա լարված իրավիճակով պայմանավորված հնարավո՞ր է ՀՀ սահմանների ուղղությամբ թշնամի Ադրբեջանը ռազմական գործողություններ սկսի: Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը մեզ հետ զրույցում նշեց, որ սահմաններից չունի տեղեկություն, ապա հորդորեց դիմել ՊՆ: Նրա խոսքով` Տավուշում խուճապային տրամադրություն չկա:
Սյունիքի սահմանամերձ Խնածաղի համայնքապետն էլ նշեց, որ սահմանին իրավիճակը հանդարտ է, իսկ մարդիկ ապրում են իրենց առօրյա կյանքով: Նկատենք, որ դեռ ռուս-ուկրաինական պատերազմական իրավիճակից առաջ, շատ էր խոսվում այն մասին, որ եթե Ռուսաստանը հայտնվի պատերազմական իրավիճակում, թշնամի Ադրբեջանը կարող է կրակ բացել Հայաստանի սահմանների ուղղությամբ:
Ավելին՝ այստեղ