ՀՀ արտաքին պարտքը կավելանա
AnalysisՕրերս հայտնի դարձավ, որ կառավարությունը հերթական վարկն է վերցրել Համաշխարհային բանկից՝ պետական հատվածի արդիականացման ծրագրեր իրականացնելու նպատակով։ Ըստ տարածված հիմնավորման՝ այդ գումարով Կառավարությունը նախատեսել է բարելավել պետական կառավարման համակարգի և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից մատուցվող ծառայությունների թվայնացման որակը, ինչպես նաև արդիականացնել էլեկտրոնային կառավարման համակարգերը։
Փաստացի, ստացվում է, որ ներկայումս գոյություն ունեցող 9 միլիարդի սահմանը հատած արտաքին պարտքին Կառավարությունն ավելացրեց ևս 30 մլն ԱՄՆ դոլարով, և ՀՀ և ՎԶՄԲ միջև վարկային այս համաձայնագրով Հայաստանի համար նախատեվում են ֆինանսական հետևյալ պարտավորությունները։ Նշվում է, որ վարկի մարման ժամկետը 25 տարի է, որից արտոնյալ ժամկետը` 14.5 տարի, վարկի տարեկան տոկոսադրույքը` բազիսային դրույքաչափ + լողացող սպրեդ:
Վարկի չմասհանված գումարի նկատմամբ հաշվարկվում է պարտավորության վճար` տարեկան 0.25% դրույքաչափով, համաձայնագրի ստորագրումից 60 օր հետո, վճարվում է կիսամյակային կտրվածքով, տոկոսավճարների վճարման հետ միաժամանակ: Նախատեսվում է նաև միանվագ կոմիսիոն վճար՝ վարկի գումարի 0.25%-ի չափով, որը պետք է վճարվի ոչ ուշ, քան համաձայնագրի ուժի մեջ մտնելուց 60 օրվա ընթացքում:
Տիգրան Մկրտչյան