Ադրբեջանցիները սպառնում են Արցախի բնակիչներին
SocietyԱդրբեջանցիները կրկին սկսել են սպառնալ Արցախի Ասկերանի շրջանի Խրամորթի գյուղացիներին։ Այս մասին 24News-ին ասաց Խրամորթի գյուղապետ Զորիկ Աբրահամյանը։
Նա ասաց, որ այս ընթացքում բանակցություններ են վարում։ «Խառը վիճակ է, զանգերի եմ պատասխանում։ Ադրբեջանցիները քարոզչական մեքենան միացրած ժողովրդի վրա հոգեբանական ճնշումներ են գործադրում», - նշեց Աբրահամյանը։
Խրամորթի գյուղապետի խոսքով՝ երեկ էլ, այսօր էլ ադրբեջանցիները տեղի բնակիչներին ասում են հեռանալ գյուղից։
Հիշեցնենք, որ փետրվարի 15-ին Արցախի ներքին գործերի նախարարության ոստիկանությունը հաղորդագրություն էր տարածել, որ ժամը 15:30-ի սահմաններում, Խրամորթ գյուղի վարչական տարածքում Խնապատ գյուղի բնակիչ Կ.Մ.-ն (ծնված 1983թ.) տրակտորով հերկ կատարելու ժամանակ, հակառակորդի մարտական դիրքից նրա ուղղությամբ արձակված կրակոցներից վնասվել է տրակտորի հետևի անվադողը։
Ավելին՝ այստեղ