Ստեփանակերտում գորգագործության և կարի դասընթացներ կկազմակերպվեն
CultureՍտեփանակերտում մարտի 10-ից կկազմակերպվեն գորգագործության և կարի դասընթացներ Արցախում բնակվող կանանց համար:
Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ծրագրի համակարգող Մարիամ Անդրեասյանը:
«Դասընթացի նպատակն է խթանել և վերականգնել գորգագործության մշակույթը, զարկ տալ մշակութային առաջընթացին, արցախցի կանանց համար զբաղվածություն ապահովել՝ նոր մասնագիտություն ձեռք բերելու հնարավորություն տալով: Դասընթացներն անցկացնելու են ոլորտում փորձառու և մասնագիտացված կանայք, ովքեր ոչ միայն կսովորեցնեն գորգ գործել և կար անել, այլև կծանոթացնեն գորգի պատմությանը։ Դասերը կսկսվեն մարտի 10-ից և կշարունակվեն մինչև հուլիս ամիս` երկուշաբթիից ուրբաթ` ժամը 10:00-ից մինչև 17:00-ն։ Յուրաքանչյուր խմբի համար կկազմակերպվի 4-շաբաթյա տևողությամբ դասընթաց։ Մասնակիցներին կտրամադրվի անվճար տրանսպորտային միջոց», - նշել է Մ. Անդրեասյանը և հավելել, որ մասնակցության հայտը լրացնելու համար անհրաժեշտ է անցնել հղմամբ ։
Հարցերի և լրացուցիչ տեղեկատվության համար ցանկացողները կարող են զանգահարել 077 677625, 098 250804, 097550857 հեռախոսահամարներին։