Եվս երկու գրավված բնակավայր. ՌԴ ՊՆ վերջին տվյալները
International newsՌուսաստանի ռազմածովային ուժերը ոչնչացրել են Ուկրաինայի ռազմածովային ուժերի 8 ռազմական նավ։ Ուկրաինայում ռազմական գործողություններն անցած գիշերվա ընթացքում շարունակվել են: ՌԴ պաշտպանության նախարարության տվյալներով՝ Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների զինված ուժերը գրավել են Բախմուտովկա և Գրեչիշկինո բնակավայրերը։ Նախարարության պաշտոնական ներկայացուցիչը նոր տվյալներ է ներկայացրել ոչնչացված զինտեխնիկայի և ռազմական ենթակառուցվածների վերաբերյալ:
«Դոնեցկի և Լուգանսկի Հանրապետություների զինված կազմավորումները, Ռուսաստանի զինված ուժերի կրակային աջակցությամբ, մեկ օրում ընդլայնել են ներխուժումները հակառակորդի պաշտպանական տարածքներ և շարունակում են զարգացնել հարձակողական հաջողություններ:
Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության զորքերը խորացել են 30 կիլոմետր և գրավել Բախմուտովկա և Գրեչիշկինո բնակավայրերը։
Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության կազմավորումներն ու զորամասերը, առաջ շարժվելով Նովոմայսկոյեի ուղղությամբ, առաջ են գնացել ևս 6 կիլոմետր։
Ազգայնական գումարտակները, նահանջելով, պայթեցնում են էլեկտրական ենթակայաններն ու իրենց ետևում գտնվող գետերի կամուրջները։
Ռուսաստանի զինված ուժերի ստորաբաժանումները լիակատար վերահսկողություն են հաստատել Մելիտոպոլ քաղաքի վրա։ Ռուս զինծառայողները ձեռնարկում են բոլոր միջոցները՝ խաղաղ բնակչության անվտանգությունն ապահովելու և ուկրաինական հատուկ ծառայությունների և ազգայնականների կողմից սադրանքները բացառելու համար»,- ասել ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը։
Շարունակությունը՝ այստեղ