Արտակարգ դեպք Տավուշի մարզում. ավտոլվացման կետում հայտնաբերվել է ՀՀ ՊՆ N զորամասի ֆինանսական մասի պետի դին
SocietyԵրեկ՝ փետրվարի 26-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 18:00-ի սահմաններում Տավուշի մարզի բնակիչ, 49-ամյա Վաչիկ Ապերյանը Չորաթան բնակավայրում՝ իրեն պատկանող ավտոլվացման կետի հետնամասում գտնվող էլեկտրական հոսանքի վահանակի վրա նորոգման աշխատանքներ կատարելու ժամանակ անզգուշաբար հոսանքահարվել է:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամյանը, նշված վայր են ժամանել ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետ Սերգո Ավետիսյանը, ոստիկանության Տավուշի բաժնի պետ Արթուր Լոբյանը:
Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Բերդի քննչական բաժնի պետ Հունան Գարանյանն ու Տավուշի քննչական վարչության ավագ քննիչ Ավետիսյանը: Ժամանել է նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Բերդի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հոսանքահարման հետևանքով Վ. Ապերյանը տեղում մահացել է:
Ավելին՝ այստեղ