Օդանավը անվանակոչվել է 44-օրյա պատերազմում զոհված զինվորի անունով
Society«Armenia Airways» ավիաընկերության օդանավերից մեկն անվանակոչվել է 44-օրյա պատերազմում զոհված շարքային Գրիգոր Ղազարյանի անունով։ Այս մասին հայտնել է ավիաընկերությունը իր ֆեյսբուքյան էջում։
«Գրիգը, ով ազգային մշակույթի կրողն ու քարոզիչներից մեկն էր, ձիասպորտի մեծ սիրահար էր, ինչպես նաև սկաուտական շարժման ակտիվ մասնակից ։ Նրա համակարգչում գտնվեցին բազմաթիվ ազգային ոճով նկարներ, հայ ազգաատամարտիկներին նվիրված նյութեր և որ ամենակարևորն է, այս երկտողը.«Բոլոր սիրո դրսևորումները, որոնց մենք կարող ենք հանդիպել մեր կյանքում, միայն հայրենիքն է, որ կարող է ներառել իր մեջ»,- նշված է ավիաընկերության տարածած հաղորդագրության մեջ: