Ուկրաինայում չորս ադրբեջանցի է զոհվել
International news«Ինտերֆաքս» լրատվական գործակալության հաղորդագրության համաձայն, պատերազմական գործողություններից հեռու մնալու նպատակով մի խումբ ադրբեջանցիներ փետրվարի 27-ին` առավոտյան ժամը 2-ին, 8 ավտոմեքենաներով Օդեսայի շրջանից ուղևորվել են դեպի Մոլդովա:
Մերդձդնեստրի ինքնահռչակ հանրապետությունից ոչ հեռու գտնվող Կուչուրգանի անցակետի մոտակայքում շարասյունը գնդակոծության է ենթարկվել:
Ուկրաինայում Ադրբեջանի դեսպանատունը հայտնում է, որ գրոհի հետևանքով սպանվել է Ադրբեջանի երեք քաղաքացի, կան նաև վիրավորներ:
Դեպքի վայր են ժամանել ուկրաինացի ոստիկանները: Զոհվածների մարմիններն ուղարկվել են դիահերձարան, իսկ վիրավորները հիվանդանոց են փոխադրվել, նրանց վիճակը բավարար է:
Մեկ ուրիշ միջադեպ էլ փետրվարի 27-ին տեղի է ունեցել Խարկովում, որտեղ մի ադրբեջանցի տնից դուրս է եկել խմելու ջուր գնելու համար և քաղաքի կենտրոնում սպանվել է հրազենից:
Շարունակությունը՝ այստեղ