44-օրյա պատերազմում միակ որդուն կորցրած 60-ամյա զույգը ծնող է դարձել
SocietyԵրևանի «Շենգավիթ» բժշկական կենտրոնում լույս աշխարհ է եկել 44-օրյա պատերազմում զոհված Գարիկ Դավթյանի եղբայրը: Սա յուրահատուկ իրադարձություն է, քանի որ հերոսի ծնողները՝ Գևորգ և Գոհար Դավթյանները, 24 տարի անց՝ 60 տարեկան հասակում, որոշեցին կրկին ծնողներ դառնալ և, դիմելով «Շենգավիթ» ԲԿ-ի ռեպրոդուկտոլոգ Աննա Խաչատրյանին, այդ երազանքն իրականություն դարձրին փոխնակ մոր օգնությամբ: «Շենգավիթ» բժշկական կենտրոնը տեղեկացնում է, որ փոքրիկին եղբոր անունով են անվանակոչել:
«Ամուսինները հուզմունքը չեն կարողանում թաքցնել, մայրը պատմում է՝ բալիկի ծնունդից առաջ շատ անհանգիստ է եղել, հետո երազ է տեսել, ու հասկացել՝ վախենալ պետք չէ՝ Աստված ու հերոս Գարիկն այնպես կանեն, որ ամեն ինչ բարեհաջող կընթանա: Տիկին Գոհարը չի թաքցնում՝ կարոտել է, երբ իրեն մայրիկ էր ասում որդին, փոքրիկ Գարիկը կօգնի նորից զգալ այդ բերկրանքը»,-ասված է հաղորդագրությունում:
Շարունակությունը՝ այստեղ