Ազգային ժողովում ԱԺ հայտարարությունների ժամին Լևոն Զուրաբյանի ելույթից հետո նրան արձագանքեց Կարեն Ավագյանը: Դրանից հետո ՀԱԿ պատգամավորները լքեցին դահլիճը, իսկ Արամ Մանուկյանը տեղից դժգոհեց:
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը Կարեն Ավագյանի ելույթից հետո խնդրեց պահպանել հանդարտություն: ՛՛Կրքերի շիկացում չլինի, բոլորս օգտագործենք պառլամենտական բառապաշար, բայց նաև, պարո՛ն Մանուկյան, եթե քար են նետում, պետք է պատրաստ լինի քար նետողը հետ ստանալ այդ քարը, դրա համար պետք է առաջինը կոռեկտությունը չխախտել՛՛,- ասաց նա: