Արևմուտքի կողմից Ուկրաինա ուղարկված վարձկանները ռազմագերու կարգավիճակ չեն ստանա. ՌԴ ՊՆ
International newsԿիևին օգնելու համար Արևմուտքի կողմից Ուկրաինա ուղարկված վարձկանները չեն կարողանա ռազմագերու կարգավիճակ ստանալ, հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը։
«Ես ուզում եմ պաշտոնապես ընդգծել, որ Արևմուտքի կողմից ուղարկված բոլոր վարձկանները՝ Կիևի ազգայնական վարչակարգին օգնելու համար, միջազգային մարդասիրական իրավունքի համաձայն մարտիկներ չեն: Նրանք ռազմագերու կարգավիճակի իրավունք չունեն»,- ասել է նա:
Նա նաև հայտարարել է, որ օտարերկրյա վարձկանների բոլոր հարձակումներն Ուկրաինայում ռուսական զորքերի վրա իրականացվում են Արևմուտքի կողմից մատակարարվող զենքի կիրառմամբ։
Կոնաշենկովն ասել է, որ օտարերկրյա վարձկանները պատասխանատվության կենթարկվեն:
Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր, որ 16 000 օտարերկրյա կամավորներից առաջիններն արդեն ուղևորվում են Ուկրաինա՝ օգնելու Ռուսաստանի դեմ պայքարում:
«Ուկրաինան ամեն օր զենք է ստանում գործընկերներից, իսկական ընկերներից, ավելի ու ավելի հզոր զենքեր։ Ուկրաինան արդեն դիմավորում է օտարերկրյա կամավորների, որոնք գալիս են մեր երկիր։ 16 000-ից առաջինները պատրաստվում են պաշտպանել մեր ազատությունը, մեր կյանքը, և դա հաջողությամբ կպսակվի, ես դրանում վստահ եմ»,- ասել է նա։
Նախագահի խոսքով՝ Ուկրաինայի բոլոր պաշտպանական բնագծերը պահպանվել են։ Զելենսկու խոսքով՝ ռազմավարական պաշտպանության ուղղություններից որևէ մեկում թշնամին հաջողություն չունի:
Ավելին՝ այստեղ