ՌԴ ԶՈՒ-ի մասին կեղծիք տարածելու դեպքում նախատեսվում է ազատազրկում` մինչև 15 տարով
International newsՊետդուման երրորդ՝ վերջնական ընթերցմամբ ընդունել է օրինագիծ, որը քրեական պատիժ և ծանր տուգանքներ է սահմանում ռուսական բանակը վարկաբեկող կեղծիքների և Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ կիրառելու կոչերի համար, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Օրինագիծն անմիջապես կուղարկվի Դաշնային խորհուրդ, այսօր ժամը 14:00-ին Դաշնային խորհրդում կկայանա նիստ, Դաշնային խորհրդի հաստատումից հետո օրինագիծը կհայտնվի նախագահի սեղանին»,- ասել է Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը:
Փաստաթղթում նշվում է, որ նման հանցագործության համար ազատազրկման ժամկետը կարող է լինել մինչև 15 տարի, այն կկիրառվի, եթե ՌԴհատուկ ռազմական գործողության վերաբերյալ տարածված կեղծիքները ծանր հետևանքներ ունենան։
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին։
Հեռուստաուղերձում նա ասել էր, որ հանգամանքները «մեզնից պահանջում են վճռական և անհապաղ գործողություններ, Դոնբասի ժողովրդական հանրապետությունները օգնության խնդրանքով դիմել են Ռուսաստանին»։
Ավելին՝ այստեղ