Ուկրաինան խնդրանքով դիմել է Կարմիր Խաչի միջազգային կոմիտեին
International newsՈւկրաինան Կարմիր Խաչի միջազգային կոմիտեին խնդրում է շտապ օգնություն ցուցաբերել մարդասիրական միջանցքների ստեղծմանը: Այս մասին տեղեկանում ենք Ուկրիանայի պաշտպանության նախարարությունից:
«Ռուսական զորքերի մշտական գնդակոծությունների պատճառով Ուկրաինայի մի շարք քաղաքներ ու գյուղեր հայտնվել են հումանիտար աղետի եզրին։ Հազարավոր մարդիկ տարհանման խիստ կարիք ունեն։։ Այս բնակավայրերը չունեն բավարար քանակությամբ սնունդ, ջուր, դեղորայք, լույս և կենտրոնացված ջրամատակարարում»,-ասվում է հաղորդագրության մեջ:
__________
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանդես է եկել ուղերձով՝ հայտնելով Դոնբասում հատուկ ռազմական օպերացիա սկսելու որոշման մասին։
«Հանգամանքները մեզնից պահանջում են վճռական ու անհապաղ գործողություններ: Դոնբասի ժողովրդական հանրապետությունները խնդրանքով դիմել են Ռուսաստանին: Դրա հետ կապված որոշում եմ ընդունել հատուկ ռազմական գործողություն իրականացնել»,- հայտարարել է Պուտինը ՌԴ քաղաքացիներին ուղղված հեռուստաուղերձում:
Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտնել է, որ հինգշաբթի ժամը 5:00-ից (Երևանի ժամանակով 7:00-ից) ՌԴ ԶՈւ-ն ինտենսիվ հարձակումներ է իրականացնում ուկրաինական ռազմական օբյեկտների և օդանավակայանների վրա։
Գերագույն Ռադան Ուկրաինայում ռազմական դրություն է մտցրել։ Ուկրաինայի ՆԳՆ-ն զոհերի և վիրավորների նախնական թիվ է հայտնում։