Ամերիկացի սենատորը բացահայտ կոչ է արել սպանել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին
International newsԱմերիկացի սենատորը բացահայտ կոչ է արել սպանել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին։ Սենատոր Լինդսի Գրեմը Fox News-ի փրայմթայմի ժամանակ ասել է, որ ուկրաինական սրացող ճգնաժամին վերջ տալու միակ միջոցը Պուտինի սպանությունն է իր քաղաքական դաշնակիցների կողմից: «Պուտինը նայում է Բայդենին, գնահատում նրան, կարծում, որ կմարսի դա, եւ կշարունակի գնալ, գնալ եւ գնալ, եւ Արեւմուտքում ոչ ոք չի պատրաստվում կանգնեցնել նրան», – բացականչել է Գրեմը:
Նա հիշելեցրել է Հուլիոս Կեսարի դավաճանությունը 1944 թ., Ադոլֆ Հիտլերին սպանելու Գերմանիայի անհաջող փորձը։ «Ինչ-որ մեկը Ռուսաստանում պետք է պատասխանատվություն ստանձնի»,- ասել է Գրեմը: «Ռուսաստանում կա՞ Բրուտուս։ Ռուսական բանակում կա՞ ավելի հաջողակ գնդապետ Շտաուֆենբերգ։ Սրան վերջ տալու միակ միջոցը, ընկեր իմ, որպեսզի Ռուսաստանում ինչ-որ մեկը սպանի այս տղային: Դուք մեծ ծառայություն կմատուցեք ձեր երկրին եւ աշխարհին»։
Շոուում հայտնվելուց ակնթարթներ անց Գրեմը որոշեց հրապարակել նույն պահանջները Twitter-ում, որպեսզի Ռուսաստանում ինչ-որ մեկը սպանի Պուտինին՝ եւս մեկ անգամ հայտարարելով, որ դա պատերազմը դադարեցնելու լավագույն միջոցն է։
Շարունակությունն՝ այստեղ