Չեռնիգովում ռմբակոծության հետևանքով զոհվել է 47 մարդ
International newsՈւկրաինական Չեռնիգովում ռուսական ավիացիայի ռմբակոծության հետևանքով զոհվել է 47 մարդ, հայտնում է Չեռնիգովի շրջանային վարչակազմի մամուլի ծառայությունը։
«Ըստ բժշկական հաստատությունների թարմացված տեղեկատվության՝ երեկ՝ մարտի 3-ին, Չեռնիգովի տարածքում ռուսական ավիացիայի ռմբակոծության հետևանքով զոհվել է 47 մարդ՝ 38 տղամարդ և 9 կին, 18 մարդ փրկվել է»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին։
Հեռուստաուղերձում նա ասել էր, որ հանգամանքները «մեզնից պահանջում են վճռական և անհապաղ գործողություններ, Դոնբասի ժողովրդական հանրապետությունները օգնության խնդրանքով դիմել են Ռուսաստանին»։
Ռուսաստանի ղեկավարի խոսքով, արյունահեղության ողջ պատասխանատվությունը կլինի Ուկրաինայում իշխող ռեժիմի խղճի վրա։ Նա ուկրաինացի զինվորականներին կոչ է արել չկատարել ուկրաինական իշխանությունների հանցավոր հրամանները, վայր դնել զենքերն ու գնալ տուն։