«Պոգոնը» հաղթեց՝ 4։0, Վահան Բիչախչյանը մեկնարկային կազմում էր
SportԼեհաստանի առաջնության 24-րդ տուրում «Պոգոնը» Շչեցինում հյուրընկալեց «Ռադոմյակին» եւ առավելության հասավ 4։0 հաշվով։
Հայաստանի հավաքականի 22-ամյա կիսապաշտպան Վահան Բիչախչյանը «Պոգոնի» մեկնարկային կազմում էր եւ փոխարինվեց 66-րդ րոպեին։
«Պոգոնը» 49 միավորով բարձրացավ առաջին տեղ եւ 1 միավոր է հետ երկրորդ տեղում ընթացող «Լեխ Պոզնանից», որը 1 հանդիպում քիչ է անցկացրել։ «Ռադոմյակը» չորրորդն է՝ 39 միավոր։
Լեհաստանի առաջնություն, 24-րդ տուր
«Պոգոն» - «Ռադոմյակ»՝ 4։0
Կամիլ Դրիգաս, 6, Կոնստանտինոս Տրիանտաֆիլոպուլոս, 55, Մատեուշ Լենգովսկի, Ժեան Կառլոս, 81
Հեռացում՝ Լուիզաու («Ռադոմյակ»), 51, երկրորդ դեղին քարտ