Ուկրաինայի ԶՈՒ գլխավոր շտաբը ռուսական կողմի կորուստների մասին վերջին տեղեկություններն է հրապարակել
International newsՓետրվարի 24-ից մարտի 5-ն ընկած ժամանակահատվածում Ուկրաինայում ռուսական զորքերի անձնակազմի ընդհանուր կորուստը կազմել է մոտավորապես ավելի քան 10 000 մարդ։ Այս մասին ասվում է Ուկրաինայի գլխավոր շտաբի հաղորդագրության մեջ։
Դրանում նաև նշվում է, որ ուկրաինական կողմը խոցել է 39 ինքնաթիռ, 40 ուղղաթիռ, 269 տանկ, 945 մարտական զրահապատ մեքենա, 105 հրետանային համակարգ, 19 ՀՕՊ միջոց, համազարկային կրակի 50 համակարգ, 60 ցիստերն՝ վառելիքով և քսանյութերով, 3 անօդաչու, 2 մոտորանավակ, 409 միավոր ավտոմոբիլային տեխնիկա:
Նշենք, ՌԴ ՊՆ-ի տվյալներով՝ ռուսական կողմն Ուկրաինայում ունի 498 զոհ:
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին։
Շարունակությունն՝ այստեղ