Yerevan, 12.June.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Դրամ-ռուբլի «տանդեմի» մշուշոտ ապագան

Analysis

Ինչպես տեսնում ենք ՀՀ արժութային շուկայում վերջին օրերին իսկական խառնաշփոթ է տիրում, դրա հետ մեկտեղ էապես մեծացել է լարվածությունը։ Պետք է նշենք, որ ռուբլու արժեզրկումն աստիճանաբար փոխանցվում է դրամին. մենք տեսնում ենք, որ արագորեն ընկնում է նաև դրամի գինը։ Նախօրեին դոլարի փոխարժեքը կրկին հատեց 500 դրամի սահմանագիծը։ Ամերիկյան արժույթի գնման գինը փոխանակման կետերում համատարած նույնն է։ Նման բան սովորաբար լինում է այն դեպքում, երբ ինչ-որ տեղից հրահանգ է իջեցվում։ Հավանաբար դժվար չէ հասկանալ, թե որտեղից կարող էր գալ այդպիսի հրահանգը։ 500 դրամից մի փոքր ավելի առքի պարագայում դոլարը վաճառվում է 15-20 դրամով ավելի բարձր գնով։ Գնման ու վաճառքի գների տարբերությունը ոչ մի կերպ չեն կարգավորվում, ինչը վկայում է շուկայի անորոշությունների մասին:

Ի դեպ՝ դրամի թուլացումը տեղի է ունենում՝ ինչպես դոլարի, այնպես էլ՝ եվրոյի նկատմամբ, որը ևս արժևորվել է։ Դրամի թուլացումը բերել է նրան, որ մի փոքր բարձրացել է արժեզրկված ռուբլու փոխարժեքը, չնայած ռուսական շուկայում այն հերթական հակառեկորդն է գրանցել. դոլարի գինն անցել է 111 ռուբլուց։ Մինչև ռուս-ուկրաինական պատերազմը այն 73 ռուբլի էր (վերջին մեկ շաբաթվա ընթացքում դոլարի նկատմամբ զգալիորեն արժեզրկվել է նաև դրամը)։ Բավական երկար ժամանակ դոլարի գինը Հայաստանում տատանվում էր 480 դրամի սահմաններում։ Մեկ շաբաթվա ընթացքում դոլարի նկատմամբ դրամը հասցրել է թուլանալ գրեթե 8 տոկոսով։ Սա կտրուկ արժեզրկում է, որը խնդիրներ է ստեղծելու ապրանքային շուկաներում։

Բոլորս գիտենք, որ ՀՀ-ում փոխարժեքը միշտ էլ Հայաստանում գների վրա ազդող ամենաէական գործոններից մեկն է եղել։ Դրամի թուլացումը մեծացնում է ճնշումը հատկապես ներմուծվող ապրանքների գների վրա։ Եթե արժութային շուկայի այս իրավիճակը պահպանվի, ապա պետք է սպասել այդ հատվածից թելադրված գնաճի հերթական ալիքին։ Կասկած չկա, որ դա բերելու է ներմուծվող բազմաթիվ ապրանքների գների բարձրացման։

Կարևոր է փաստել նաև, թե գնաճային նոր ալիքն ինչ է նշանակում սպառողների համար։ Առանց դրա էլ մեր շուկան գտնվում է գնաճի բարձր միջավայրում։ Անցած տարին փակեցինք 7,6 տոկոսով։ Առաջին անհրաժեշտության ապրանքների մասով էլ ունեցանք՝ երկնիշ, երբեմն էլ՝ նույնիսկ եռանիշ գնաճ։ Տարեսկիզբը ևս մեկնարկել է բարձր գնաճով։ Հունվարին 12-ամսյա գնաճը կազմեց՝ 7,1, փետրվարին՝ 6,5 տոկոս։ Սննդամթերքի գնաճը մոտենում է 12 տոկոսին։ Եվ սա՝ այն ժամանակ, երբ դեռևս չկային գործոնները, որոնք վերջին շրջանում էապես մեծացրել են գնաճի հետ կապված ռիսկերը։

Աննախադեպ կտրուկ քայլ արեց հատկապես ՌԴ ԿԲ-ն՝ 9,5-ից վերաֆինանսավորման տոկոսադրույքը հասցնելով 20-ի։ Բելառուսում հիմնական տոկոսադրույքը միանգամից ավելացվեց 2,75 կետով՝ 9,25-ից դարձնելով 12 տոկոս։ Ղրղզստանի Ազգային բանկը ևս վերանայեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը և հասցրեց 10 տոկոսի։ Չնայած նկատվող գնաճային նոր ռիսկերին, առայժմ լուռ է մեր Կենտրոնական բանկը։ Հայաստանում վերաֆինանսավորման տոկոսադրույքն 8 տոկոս է։ Վերջին անգամ ՀՀ ԿԲ-ն փոքր քայլ կատարեց փետրվարի սկզբին, երբ դեռևս գնաճային ճնշումներն այսքան չէին ահագնացել. տոկոսադրույքը բարձրացվեց 0,25 կետով։

Կարող ենք արձանագրել, որ ինչքան էլ այդ պատժամիջոցներն ուղղված են ՌԴ տնտեսության դեմ, միևնույն է, դրանից տուժում է նաև համաշխարհային տնտեսությունը։ Սպասվում է տնտեսական զարգացումների դանդաղում և գնաճային ճնշումների խորացում։ Դա արդեն տեսնում ենք հատկապես էներգակիրների համաշխարհային շուկաներում։ Գազի գինը հերթական ռեկորդներն է գրանցում։ Վերջին մեկ շաբաթվա ընթացքում կտրուկ թանկացել է նաև նավթը։ Եթե մինչև վերջերս այն գտնվում էր բարելի դիմաց 90 դոլարից ներքև, ապա հիմա հասել է 110 դոլարի։ Որոշ փորձեր արվում են առաջարկն ավելացնելու և գնաճը զսպելու համար, բայց առայժմ ունենք այն, ինչ ունենք, ու ստիպված ենք ելնել այդ իրողություններից։

Հավելենք, որ գնաճային ճնշումները մեծացել են ոչ միայն՝ հումքային, այլև՝ պարենային ապրանքների շուկաներում։ Դրանք ինչ-որ ձևով փոխանցվելու են նաև Հայաստան։ Թե ի՞նչ են մտածում իշխանությունները թանկացումների հետևանքները հասարակության վրա թուլացնելու ուղղությամբ, հայտնի չէ։ Այդպիսի ահազանգերն անպատասխան են մնում։ Դա նշանակում է, որ հասարակությունը կրկին մենակ է մնալու այն խնդիրների հետ, որոնց առաջիկայում բախվելու ենք ապրանքային շուկաներում՝ գների հերթական բարձրացումների տեսքով։ Սոցիալական իրավիճակը շարունակելու է լարվել՝ ուղեկցվելով աղքատության խորացմամբ։

Տիգրան Մկրտչյան

IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future