ՀՀ ՄԻՊ-ն այցելել է Արցախի Խրամորթ գյուղ և տեղում ծանոթացել առկա խնդիրներին
SocietyՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը տեղեկացրել է, որ Արցախ աշխատանքային այցի շրջանակում հանդիպումները շարունակել է Գլխավոր դատախազությունում։
«Հանդիպել եմ Արցախի գլխավոր դատախազ Գուրգեն Ներսիսյանի հետ, ով մանրամասներ է ներկայացրել ադրբեջանական կողմից սահմանամերձ բնակավայրերի բնականոն կյանքը խաթարելու, բնակիչների նկատմամբ հոգեբանական ճնշումներ գործադրելու ու խուճապ ստեղծելու միտված գործողությունների վերաբերյալ։
Այնուհետև այցելել եմ Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղ և տեղում ծանոթացել առկա խնդիրներին և տեղեկացել ոչ միայն անհանգստացնող, այլև ուրախալի լուրերին. պատերազմից հետո գյուղից արտագաղթ չի եղել, բոլորը վերադարձել ու հաստատվել են հայրենի Խրամորթում:
Օրվա ավարտին Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանի հետ ուղևորվել ենք տեղահանվածների ժամանակավոր բնակության վայրերից մեկը, ծանոթացել բնակիչների պայմաններին ու խնդիրներին, ջերմ զրույցներ ունեցել ընտանիքների հետ»,- գրել է ՀՀ ՄԻՊ-ը Ֆեյսբուքի իր էջում։