«Նեմրա» ռոք խումբը նորովի է մեկնաբանել «Առնեմ ելնեմ» ստեղծագործությունը
Culture«Նեմրա» ռոք խումբը յուրահատուկ մոտեցմամբ է մեկնաբանել «Առնեմ ելնեմ« երգը:
Երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակն արդեն արդեն համացանցում է:
«Նեմրա»-ն կազմավորվել է 2012 թվականին Երևանում: Խումբը հանդես է գալիս հեղինակային անգլերեն երգերով ալտերնատիվ ռոք ժանրում և հայկական ժողովրդական երգերի սեփական մեկնաբանություններով: Խմբի անդամներն են վոկալիստ, կիթառահար Վան Եղիազարյանը, բաս կիթառահար Վասպուր Եղիազարյանը, դաշնակահար Մարիաննա Կարակեյանը, հարվածային գործիքներ է նվագում Մարեկ Զաբորսկին: Խումբն ունի 2 ալբոմ՝ «Mubla»-ն և «Hmm»-ը 40-ից ավելի հեղինակային երգեր: «Նեմրա» անունն ընտրվել է խմբի հայկական ծագումն ընդգծելու նպատակով (Արմեն`շրջված)։ Խումբը մասնակցել է մի շարք ռոք փառատոնների, բարեգործական համերգների և հանդես եկել մենահամերգներով։