Ադրբեջանցիները այսօր ինտենսիվ կրակոցներ են արձակել Արցախի Խրամորթ գյուղի ուղղությամբ
SocietyԱյսօր առավոտյան ժամը 8:00-ին ադրբեջանցիները մոտ 5-6 րոպե ինտենսիվ կրակոցներ են արձակել Արցախի Խրամորթ գյուղի ուղղությամբ, կրակոցները լռեցրել են հայ դիրքապահները: Այս մասին News.am-ի հետ զրույցում ասել է Խրամորթի գյուղապետ Զորի Աբրահամյանը` նշելով, որ կրակոցներից որևէ վնաս չի եղել:
«Մինչև խաղաղապահների գալը արդեն կրակոց չկար, արդեն մեր դիրքապահները լռեցրել էին»,- ասաց նա:
Գյուղապետի խոսքով` ադրբեջանցիները այլեւս տարածքը լքելու մասին հայերենով կոչը չեն հնչեցնում:
Շարունակությունն՝ այստեղ