Փարիզում մահացել է Ալեքսանդր Մանթաշյանց կրտսերը
CultureՍերգո Երիցյանը գրում է.
« Քիչ առաջ Փարիզից բոլոր ժամանակների մեծագույն գործարար և բարերար Ալեքսանդր Մանթաշյանցի ծոռ Միքայելը (Միշելը) տեղեկացրեց, որ 96 տարեկանում մահացել է իր հայրը` կրտսեր Ալեքսանդր Մանթաշյանցը։ Նա հայ ժողովրդի անզուգական զավակ,ամենաշռայլ մեկենաս Ալեսանդր Մանթաշյանցի Հովսեփ որդու որդին էր։Նա վեց տարի աշխատել է Մոսկվայում ֆրանսիական դեսպանատան աոևտրային ներկայացուցչությունում որպես առևտրի քարտուղար։
Երկրորդ անգամ նա Հայաստան է այցելում 1983 թվականին,ծանոթանում Հայաստանի և Ֆրանսիայի հնարավոր տնտեսական և առևտրալին փոխհարաբերություններին ու կապերին։Երրորդ այցելությունը 2012 թվականին էր,երբ Երևանի քաղաքապետարանի և "Լոռվա ձոր" հայրենակցական միության հրավերով Ալեսանդր կրտսերը իր Միքայել որդու հետ Երևան եկավ և ապրիլի 18֊ին մասնակցեց Աբովյան փողոցում`Սուրբ Կաթողիկե և Սուրբ Աննա եկեղեցիների հարևանությամբ գտնվող իր պապի արձանի բացմանը։"Պապս հպարտ կլիներ,եթե տեսներ,որ իր արձանը որպես մասունք Երևանում է տեղադրվում",֊ իր ելույթի ասաց մեծն Ալեքսանդր Մանթաշյանցի թոռը։Այդ օրերին հետաքրքիր հանդիպումներ եղան Հայաստանի Ազգային ժողովում,Երևանի քաղաքապետարանում,Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունում։
Շարունակությունը՝ այստեղ